Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանի կենսագրությունը

Հունվար 19,2018 16:48

Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի պաշտոնի համար ՀՀԿ-ի թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ, Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է: Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նրա հետ եւ առաջարկել համաձայնվել:

Արմեն Սարգսյանը ծնվել է 1953 թվականի հունիսի 23-ին, Երևանում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Սովորել է Երևանի պետական համալսարանի տեսական ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետում: 1976-1984 թթ. դասավանդել է Երևանի պետական համալսարանում, հիմնադրել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի Կոմպլեքս համակարգերի համակարգչային մոդելավորման բաժինը: Դասավանդել է նաև Քեմբրիջի համալսարանում, Լոնդոնի համալսարանի Մաթեմատիկայի ինստիտուտում:

1991-1995-ին զբաղեցրել է Միացյալ Թագավարությունում ՀՀ դեսպանի պաշտոնը: 1995-1996-ին ԵՄ-ում ՀՀ Առաքելության ղեկավարն է եղել: 1996-1997-ին ստանձնել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը:

1998-1999 թթ. վերանշանակվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնում: 2013թ. սեպտեմբերին Արմեն Սարգսյանը երրորդ անգամ ստանձնել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնը:

2000 թվականից Eurasia House International կազմակերպության հիմնադիր նախագահն է: 2001-2011 Քեմբրիջի համալսարանի Ջաջ բիզնես դպրոցում Եվրասիական կենտրոնի հիմնադիրն ու տնօրենը:

Ամենամյա Եվրասիական մեդիա ֆորումի (Astana) (2002), Քեմբրիջի համալսարանում Տարեկան ազդեցիկ կոնֆերանսի (2003) հիմնադրիրն է: 2001-2013 թվականներին British Petrolium, Alcatel, Telefonica ընկերությունների գլխավոր խորհրդատուն է եղել, Բանկ օֆ Ամերիկա Մերիլ Լինչի և այլ միջազգային ընկերությունների ավագ խորհրդատու:

Պատվավոր և գործադիր պաշտոններ է զբաղեցնում մի շարք կառույցներում: Էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահն է (WEFForum), Արևելք-Արևմուտք ինստիտուտի (EWI) փոխնախագահը, Եվրոատլանտյան անվտանգության նախաձեռնության հանձնաժողովի համանախագահը (Էներգետիկ անվտանգության նախագահ), Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի հիմնադիր նախագահը, Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի (GLF) խորհրդի անդամը, Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի խորհրդի անդամը, Չիկագոյի համալսարանի հանրային քաղաքականության ուսումնասիրություների Հարրիսի դպրոցի խորհրդի անդամը, Ջոն Սմիթ Հիմնադրամի հոգաբարձու է, Միջազգային տնտեսական ալյանսի համաշխարհային առաջնորդության խորհրդի անդամ, պատվավոր ավագ հետազոտող մաթեմատիկական գիտությունների դպրոցում, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր է:

Պարգևատրվել է Սուրբ Գրիգոր Մեծ պարգև Նորին Սրբություն Հովհաննես Պողոս Երկրորդ պապից, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մեդալ Ամենայն Հայոց կաթողիկոս Նորին Սրբություն Գարեգին Երկրորդից:

Հեղինակ է բազմաթիվ ակադեմիական հոդվածների և հրապարակումների տեսական ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, համակարգչային մոդելավորման, քաղաքագիտության և անցումային տնտեսության ոլորտներում։

Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. նիկ says:

    Դեռ անհասկանալի …ու պետք չի սապոնվել
    https://hy.wikipedia.org/…/%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6_%…
    2013 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան[2]։
    2014 թվականի մայիսի 22-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Իռլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան հետևաբար կա հակասություն.
    Հոդված 124. Հանրապետության նախագահի լիազորությունների ժամկետը և նրան ներկայացվող պահանջները?
    1. Հանրապետության նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով:

    2. Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, ?️‍♀️վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում??️ մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

    3. Նույն անձը Հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ:

    4. Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել որևէ այլ պաշտոն, ?զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք:

    5. Հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:

    Ներկայում Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան հանդիսացող Արմեն Սարգսյանը` «Knightsbridge Group» ընկերության հիմնադիրն է, որը բաղկացած է արդյունաբերության տարբեր ճյուղերում գործող ավելի քան 15 ընկերություններից, որոնք ներգրավված են Եվրոպայի, Ռուսաստանի, Չինաստանի, Մոնղոլիայի, Հնդկաստանի և Ղազախստանի նախագծերում:

    Բացի այդ, նրա հիմնադրած «Highbury Group»-ի կազմում գործող «Ленинград» կորպորացիան Ռուսաստանի հյուսիսարևելյան շրջանում էլեկտրաէներգետիկ և ինժեներական խոշոր ծրագրեր իրականացնող «Энергопроект» ընկերության բաժնետերն է:

    Ոնց մտածում եմ էլի պետքա սահմանադրությունն փոխենք:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031