Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոռուպցիան շարունակվում է». Անահիտ Բախշյան

Հունվար 19,2018 17:42

Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը մտահոգված է՝ հակակոռուպցիոն բոլոր ծրագրերը, գործող օրենքներն ու իրավական փաստաթղթերը չեն աշխատում:

Կոռուպցիոն ռիսկերի վերացման համար Անահիտ Բախշյանը որպես լուծում օրենսդրական փոփոխություն է տեսնում. «2009 թվականին Հանրակրթության մասին օրենքով գրված է, որ դպրոցի տնօրենին ընտրում է կառավարման խորհուրդը և աշխատանքային պայմանագիրը կնքվում է կառավարման խորհրդի հետ, այսինքն՝ տնօրենն ամբողջությամբ պատասխանատվությունը ստանձնում է կառավարման խորհրդի գլխավորությամբ: Այսօր կառավարման խորհուրդն ընդամենը գործիք է, և երբ մարզպետին կամ քաղաքապետին բողոքում ես դպրոցի տնօրենի գործունեությունից և պահանջում վերանայել, ասում են, որ տնօրենին ընտրել է կառավարման խորհուրդը: Պատասխանատվության օբյեկտ մեր երկրում չկա»:

Ըստ տիկին Բախշյանի՝ կոռուպցիան շարունակվում է. «Կրթության և գիտության նախարարությունը հակակոռուպցիոն հերթական ծրագիրն է դրել քննարկման: Հանրակրթության ոլորտում որպես հակակոռուպցիոն ռիսկ գրված է դպրոցների կառավարման խորհուրդների ոչ լիարժեք գործունեությունը: Առաջարկվում է տնօրենների ընտրության հարցը վերանայել՝ բացառելով շահերի բախումը: Այս շահերի բախումը մեր երկրում ամեն քայլափոխին է: Դրա համար պետք է շահերի բախման աղբյուրները վերացնել»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Անահիտ Բախշյանը:

Նա նկատեց, որ տնօրենի պաշտոններում ՀՀԿ-ական թեկնածուներն են ֆավորիտ, եթե տնօրենի թեկնածուն ՀՀԿ անդամ չէ, նա երազել չի կարող տնօրենի պաշտոնում ընդունվելու մասին: Ինչ վերաբերում է կառավարման խորհրդին, դրանք, ըստ Բախշյանի, խամաճիկ են Երևանի քաղաքապետի, մարզպետի ձեռքին. «Կառավարման խորհուրդն անում է այն, ինչը վերևից թելադրում են: Ընդ որում՝ կառավարման խորհրդի մեջ ծնողներ կան, և այդ ծնողները երեխաների կրթական շահը ստորադասում են՝ անելով այն, ինչ իրենց թելադրում է ամենավերևինը»,- նկատում է Անահիտ Բախշյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031