Լրահոս
Օրվա լրահոսը

Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունում դեռ անորոշություն է

Հունվար 19,2018 23:07

Շախմատի Հայաստանի տղամարդկանց 78-րդ առաջնությունը մոտենում է ավարտին, սակայն մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում դեռ անորոշություն է:

Ութերորդ տուրում Հայկ Մարտիրոսյանը տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը: Ճիշտ է, նա առաջատար Ռոբերտ Հովհաննիսյանին զիջում է կես միավոր, սակայն մեկ պարտիա պակաս է խաղացել: Վաղը Ռոբերտ Հովհաննիսյանի հանգստի օրն է:

Մրցաշարային աղյուսակ. Ռոբերտ Հովհաննիսյան՝ 6 միավոր, Հայկ Մարտիրոսյան՝ 5.5, Արման Փաշիկյան՝ 4.5, Զավեն Անդրիասյան՝ 4, Տիգրան Հարությունյան, Շանթ Սարգսյան, Մանուել  Պետրոսյան, Սամվել Տեր-Սահակյան՝ 3.5-ական, Տիգրան Լ. Պետրոսյան, Հովհաննես Գաբուզյան, Կարեն Գրիգորյան՝ 2-ական:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031