Լրահոս
Օրվա լրահոսը

Ստատուս-քվոյի պահպանման համար. «168 ժամ»

Հունվար 20,2018 10:20

«Կրակովյան բանակցությունները, ի զարմանս շատ փորձագետների, պաշտոնական մակարդակում դրական ելք ունեն: Արդեն իսկ առաջընթաց կա այն հարցում, որ հակամարտող կողմերի և համանախագահների հայտարարությունները բանակցությունների բուն նյութի վերաբերյալ չեն հակասում, ինչը նշանակում է, որ բանակցությունների առարկան ընդունելի է երկու կողմի համար: Տեսանելի է, որ բանակցությունները ներկայումս ընթանում են ոչ թե կարգավորման, այլ ստատուս-քվոյի պահպանման համար»,- ասել է ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով հունվարի 18-ին Կրակովում տեղի ունեցած Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման արդյունքներին: Իր հերթին՝ շվեյցարացի փորձագետ Նիկոլյա Հայոսն ասել է, որ այս հանդիպումների ընթացքում բազում պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

«Նման պայմանավորվածություններ էին ձեռք բերվել նաև Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ընթացքում: Ինչո՞ւ դրանք շարունակություն չունեցան, քանի որ համանախագահները չունեն լծակներ՝ պարտադրելու այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք այդ պլատֆորմի վրա են կայացվում: Անկախ համանախագահների կամքից՝ հակամարտող կողմերը պետք է ցանկանան լրացուցիչ միջոցներ կիրառել, սակայն մեկ այլ հանգամանք ևս պարզ է, որ, եթե չկա ցանկություն՝ սրելու իրավիճակը շփման գծում, առանց մեխանիզմների ևս հնարավոր կլիներ առաջ շարժվել և սկսել բանակցություններ»,- ասել է նա:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031