Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել է Սարգիս Հացպանյանը

Հունվար 20,2018 20:58

Այսօր 55 տարեկան հասակում մահացել է հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը։

Այդ մասին նրա ընկերները տեղեկացրել են գործչի ֆեյսբուքյան էջում։

Օրինակ՝ Վոլոդյա  Ավետիսյանը գրել է. «Այսօր ցավով ասում եմ, որ կյանքից հեռացավ իմ մարտական ընկեր Սարգիս Հացպանյանը: Մեծատառով մարդ, կյանքի լավ ընկեր, մեծ հայրենասեր: Ընկերս, դու միշտ կմնաս մեր սրտերում: Հավերժ փառք քեզ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Nvard says:

    Հազա~ր ափսոս…

  2. Հայ մարդ says:

    Հավերժ փառք, ազգի նվիրյալ Սարգիս Հացպանյանին, որն անչափ էր սիրում իր հայրենիքը և իր ժողովրդին: Ապրած լինելով Սփյուռքում, նա շատ լավ էր պատկերացնում օտար ափերում ապրող հայի կյանքի դրաման և խիստ մտահոգ էր Սփյուռքի հսկայական ներուժը ըստ արժանվույն չօգտագործելու համար: Նրա խոսքը ճշմարիտ էր, սրտացավ և դիպուկ:
    Սարգիս Հացպանյանն իր ապրած կյանքն անմնացորդ նվիրեց մեր երկրին, ամբողջ հայությանը: Հավերժ փառք արժանավոր հային:

  3. Միքայել Միքայելյան says:

    Մեծ կորուստ էր … Մեծ հայի, ազգի նվիրյալի հիշատակը հավերժ կմնա ժողովրդի հիշողության մեջ: Նա ի նպաստ ազգի դեռ շատ կիսատ գործեր թողեց՝ բռնելով հավերժի ճամփան… Հավերժ փառք Քեզ՝ ազգի Մեծ զավակ … Քո անցած ուղին ուսանելի մեր երիտասարդության և շարքային մահկանացուներիս համար…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031