Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է

Հունվար 21,2018 12:11

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այսօր նշում է 29-ամյակը:

Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն ֆուտբոլային բազմաթիվ բարձունքներ է նվաճել միջազգային ասպարեզում՝ աշխարհին ճանաչելի դարձնելով Հայաստանը եւ հային:

Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի բազմակի չեմպիոն է, Հայաստանի անկախության գավաթի եւ Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթի տիրակալ, Դոնեցկի «Շախտյորի» կազմում 3-ական անգամ հաղթել է Ուկրաինայի պրեմյեր լիգայում եւ գավաթի խաղարկությունում, նվաճել Ուկրաինայի սուպերգավաթը:

Նա երկու անգամ դարձել է Գերմանիայի սուպերգավաթակիր («Բորուսիա», Դորտմունդ):

«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Մխիթարյանը նվաճել է Եվրոպա լիգայի, Անգլիայի լիգայի, ինչպես նաեւ Անգլիայի սուպերգավաթը:

Հենրիխ Մխիթարյանը ութ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ,  ընդգրկվել 2017 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակ, 2 անգամ ճանաչվել Ուկրաինայի պրեմյեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ, դարձել Ուկրաինայի պրեմյեր լիգայի լավագույն ռմբարկու:

Մխիթարյանը հեղինակություն է բերել նաեւ «Մանչեսթեր Յունայթեդին»՝ դառնալով Եվրոպա լիգայի եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ եւ լավագույն ռմբարկու, մրցաշրջան 2016/2017-ին՝ ՄՅՈՒ-ի լավագույն գոլի հեղինակ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031