Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհեր և վիրավորներ Պրահայում. դեսպանությունը փորձում է պարզել՝ արդյոք ՀՀ քաղաքացիներ կան տուժածների թվում (Տեսանյութ)

Հունվար 21,2018 13:23

Չեխիայում Հայաստանի դեսպանությունը հաղորդում է, որ երեկ «հրդեհ է բռնկվել Պրահայի կենտրոնում գտնվող Eurostars David հյուրանոցում։ Կան զոհեր և վիրավորներ։ Ժամը 20։00-ի դրությամբ հրդեհը դեռ մարված չէ։

Չեխիայի հրշեջ ծառայության մամլո պատասխանատուների հետ առայժմ չի հաջողվել կապվել, որպեսզի պարզենք, թե արդյոք ՀՀ քաղաքացիներ կան տուժածների թվում։ Խնդրում ենք արձագանքել, եթե որևէ մեկը տեղեկություն ունի այդ հյուրանոցում իրենց մտերիմների հնարավոր գտնվելու մասին»:

Ավելի ուշ դեսպանությունը հավելեց. «Նախնական տվյալների համաձայն, Պրահայի Eurostars David հյուրանոցի հրդեհից տուժածների շարքերում Հայաստանի քաղաքացիներ չկան»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031