Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանին չբացատրեցին՝ ինչու թույլ չեն տալիս հատել վրացական սահմանը (Տեսանյութ)

Հունվար 21,2018 13:44

Այսօր առավոտյան «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին, որն իր կուսակիցների հետ մեկնում էր Ախալքալաք՝ հանրահավաք անցկացնելու, Բավրայի անցակետի վրացական հատվածում արգելեցին հատել սահմանակետը: Մաքսավորներն ու ոստիկանությունը վրացերեն լեզվով մի փաստաթուղթ տրամադրեցին եւ առանց որեւէ պատճառաբանության ասացին, որ տիկին Փոստանջյանը չի կարող հատել սահմանը: Այս մասին տեղեկանում ենք Զարուհի Փոստանջյանի ֆեյսբուքյան էջից:

Լուսանկարը՝ Զարուհի Փոստանջյանի ֆեյսբուքյան էջից

Հենց Բավրայի անցակետից, դիմելով ախալքալաքցիներին, տիկին Փոստանջյանն ասաց. «Ցավում եմ սիրելի ախալքալաքցիներ, որ թույլ չտվեցին ձեզ հետ հանդիպել, հեղափոխական նյութերը ձեզ էլ պետք է բաժանեինք»:

Զարուհի Փոստանջյանի խոսքով, «Մենք եղել էինք Ջավախքում, որպես նաեւ մեր հայրենիքի մի մաս, որովհետեւ մեր հայրենակիցներն են ապրում Ջավախքում, մենք գտնում ենք, որ համահայկական ընդվզումը պետք է տեղի ունենա ընդգրկուն հայկական մասնակցությամբ եւ, հետեւաբար, այս անգամ, երբ մենք մեր քարոզարշավը սկսեցինք Արցախից եւ ավարտեցինք Ջավախքում, Հայաստանի սահմաններից դուրս, եղանք Միացյալ նահանգներում եւ այլ երկրներում, այս անգամ, մենք քարոզարշավը որոշել էինք սկսել Հայաստանի հյուսիսային հատվածից: Մենք Ախալքալաքը դիտարկում ենք որպես Հայաստան աշխարհ եւ պետք է մեր հայրենակիցներին իրազեկեինք, որ այլեւս չենք կարող շարունակել այսպես ապրել եւ կորցնում ենք Հայաստանը եւ Հայաստանի այս ապօրինի համակարգից մենք պետք է ձերբազատվենք: Որպես հյուսիսային առաջին կետ նախատեսվել էր Ախալքալաքը եւ Բոգդանովկան եւ մեր հանրությունը մեզ այնտեղ սպասում էր, սակայն մեզ թույլ չտվեցին»:

Տիկին Փոստանջյանն ասաց, որ հետ կդառնան Գյումրի եւ կշարունակեն իրենց հանրահավաքը Գյումրիում, Արթիկում Մարալիկում, Ամասիայում:

«Երկիր Ծիրանի» խմբակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանը վստահեցրեց, որ վրացական կողմի պահվածքն անօրինական է. «Սակայն սա չի լինելու խոչընդոտ մեր աշխատանքի, մեր համահայկական ընդվզման, իրազեկման եւ ժողովրդին ոտքի հանելու համար: Մենք մեր ամբողջ գործողությունները կիրականացնենք Հայաստանի տարածքում եւ, միեւնույն է, Ախալքալաքի մեր հայրենակիցներին նույնպես ընդգրկելու ենք այդ գործընթացի մեջ: Ոչ ոք, ոչ մի ապօրինի իշխանություն, ոչ մի Սերժ Սարգսյան չի կարող մեզ հետ պահել մեր հայրենիքը փրկելու մեր քայլերից»:

«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները կոչ արեցին միանալ համազգային պայքարին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031