Լրահոս
Օրվա լրահոսը

Կատվախոտը՝ հանգստացնող, հակամիգրենային միջոց

Հունվար 22,2018 11:00

Կատվախոտը հայտնի է հանգստացնող, տագնապամարիչ ազդեցությամբ՝ կենտրոնական նյարդային համակարգի նկատմամբ, կարգավորում է սրտի աշխատանքը:
Նյարդային գրգռվածության, լարվածության ժամանակ բնաբույժները խորհուրդ են տալիս հետեւյալ դեղամիջոցը. 2.5 ճաշի գդալ մանրացրած կոճղարմատին ավելացնել 1 բաժակ տաք, եռացրած ջուր, տաքացնել ջրաբաղնիքի վրա 15 րոպե: Սառեցնել սենյակային ջերմաստիճանում 45 րոպե, քամել: Եռացրած ջրով ծավալը հասցնել սկզբնականին: Ըդունել օրը 1 անգամ 2-3 ճաշի գդալ՝ ընթրիքից 30 րոպե հետո:

Որպես հակամիգրենային միջոց է առաջարկվում հետեւյալ պատրաստուկը. 1 ճաշի գդալ մանրացված հումքին (կոճղարմատը՝ արմատներով¤ ավելացնել 1 բաժակ եռացրած սառեցրած ջուր, թողնել 24 ժամ, քամել: Թեթեւակի տաքացնել եւ ընդունել օրվա ընթացքում:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

20.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031