Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանաչ ժիգուլի հրելը չեմ կարծում, որ կրեատիվ մտածողություն է, այն էլ ջորի՝ անպտուղ կենդանի». Աղվան Վարդանյանը՝ «Ելքին»

Հունվար 22,2018 11:55

«Այո, մենք սարսափելի գնաճ չունենք, ունենք գնաճի դեմ պայքար, որը արտահայտվեց «Ելքի» երթով եւ տեսաք հասարակության մասնակցությունը, հասարակության աջակցության չափը, ծավալները»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով գնաճին, ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը;

Նա ասաց, որ եթե պահանջում են հարկային դրույքաչափերի իջեցում, պետք է ասեն նաեւ թե ինչպես ենք պատրաստվում սպասարկել արտաքին պարտքը, հետագայում բարձրացնել աշխատավարձերը, կենսաթոշակները. «Կառավարության 2017-ի գործունեությունը, ձեր աչքի առաջ է, նման արդյունավետ կառավարում վերջին տասնամյակում չենք տեսել՝ բոլոր ցուցանիշների առումով»:

Աղվան Վարդանյանն ասաց, որ բենզինի գինը նույնքան է եղել 2.5 տարի առաջ եւ աշխատավարձերի բարձրացում չի եղել եւ վարչապետը, որը ԱԺ-ում ասել էր՝ բենզինը թանկ է, թող գազով մեքենաները վարեն, այլընտրանք է առաջարկում. «Իմ անձնական մեքենան, որը գազ է օգտագործում, երբ ես գազ չէի տեղադրել, մոտ 3 անգամ ավելի թանկ էի վճարում, սա այլընտրա՞նք է, թե՞ չէ: Իմ գործընկերները բողոքում են, որ կարտոֆիլը թանկացել է կարտոֆիլն էլ հո այս կառավարությո՞ւնը չի թանկացրել, մեր գյուղացու կարտոֆիլն է: Էլի այստեղ մանիպուլյացիաներ կային, սխալ ինֆորմացիա»:

Նա ասաց, որ իհարկե, ուրախ կլիներ, որ օբյեկտիվ ու հիմնավորված բողոքի ակցիան շատ ավելի լայն հասարակական աջակցություն գտներ: Աղվան Վարդանյանի խոսքով՝ «Ուրախ կլինեի, որ մեր գործընկերները ավելի կրեատիվ մտածողություն ունենային, կանաչ ժիգուլի հրելը չեմ կարծում, որ կրեատիվ մտածողություն է, այն էլ ջորի՝ անպտուղ կենդանի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031