Լրահոս
Օրվա լրահոսը

Նախատեսվում է մարտական հերթապահություն իրականացնող գրեթե բոլոր զորամասերի մարտական հենակետերն ամբողջությամբ ապահովել մշտական խմելու ջրով

Հունվար 22,2018 14:53

Այսօր` հունվարի 22-ին Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով: Ամփոփելով քաղաքաշինության ոլորտում նախորդ տարվա իրականացված աշխատանքները նախարարն արձանագրեց, որ 2017 թվականը բոլոր առումներով հաջող տարի էր:

‹‹Եթե 2017 թվականի սկզբին պետական բյուջեում  կապիտալ ծախսերը կազմում էին 11 մլրդ 700 մլն դրամ, ապա տարվա վերջին  արդեն այդ թիվը  հասավ 16 մլրդ 324 մլն դրամի: Լրացուցիչ  ֆինանսավորումը կատարվել է պետական բյուջեից տնտեսված  և այլ փոխառու միջոցների հաշվին: Իսկ 2016 թ-ին այն  կազմել էր 13 մլրդ  900 մլն դրամ››,- հայտնեց նախարարը:

Նրա խոսքով, ինչպես ամեն տարի, նախորդ տարի ևս կառավարության պահուստային ֆոնդից  հատկացվել են միջոցները, որոնք կազմել են 553 մլն դրամ: Իսկ արտաբյուջետային միջոցների  հաշվին կատարված աշխատանքները կազմել են 637 մլն դրամ:

Կարեն Շահրամանյանը նշեց, որ անվտանգության միջոցառումների շրջանակներում մասնավորապես քաղաքացիական պաշտպանության  ոլորտում, նախորդ տարում ուղղվել է 80 մլն դրամ` առաջնագծին մոտ գտնվող բնակավայրերում ապաստարաններ կառուցելու նպատակով. ‹‹Իսկ պաշտպանության բանակին` առաջնագծի աշխատանքների իրականացման համար, հատկացվել էր 1 մլրդ 273 մլն դրամ:  Նշեմ նաև, որ այժմ նախատեսվում է նաև մարտական հերթապահություն իրականացնող գրեթե բոլոր զորամասերի մարտական հենակետերն ամբողջությամբ ապահովել մշտական խմելու ջրով››:

Ըստ նախարարի`ընդհանուր առմամբ, շինարարության ոլորտի բաժնեմասը նախորդ տարում կազմել է համախառն ներքին արդյունքի 6.1 տոկոսը, 2016 թվականի  5,7 տոկոսի համեմատ, իսկ պետական բյուջեի` 17 տոկոսը, 2016 թվականի 15.1 տոկոսի համեմատ:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031