Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի. ընտրություն տեղի չի ունեցել

Հունվար 22,2018 16:27

Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում ԵԽԽՎ նախագահ ընտրվեց Միկելե Նիկոլետին: Սակայն քվեարկություն  տեղի չի ունեցել:

Այս առիթով ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց. «Այժմ ԵԽԽՎ նախագահի պաշտոնը զբաղեցնելու հերթը սոցիալիստների խմբինն է: ԵԽԽՎ նախագահի պաշտոնի համար առաջադրվել էր խմբի ղեկավար Միկելե Նիկոլետիի թեկնածությունը: Ուստի քաղաքական պայմանավորվածության համաձայն հայտարարվեց, որ ԵԽԽՎ նախագահն է Միկելե Նիկոլետին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031