Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԾ զեկույցի համաձայն՝ Հայաստանում տարեցտարի նվազել է տնտեսապես ակտիվ բնակչության թիվը. «Ժողովուրդ»

Հունվար 23,2018 10:39

Տարեվերջին ԱՎԾ հրապարակած «Աշխատանքի շուկան ՀՀ-ում» զեկույցում բավական ուշագրավ արձանագրումներ կան Սերժ Սարգսյանի պաշտոնավարման այս տարիներին Հայաստանից արտագաղթի ահագնացող տեմպերի, դրա հետեւանքով ժողովրդագրական վիճակի վերաբերյալ։ Հասկանալի պատճառներով այս զեկույցը լայն արձագանք չստացավ։ Մինչդեռ արժեր անդրադառնալ այնտեղ ներկայացված ցուցանիշներին, եւ մանրամասն վերլուծությամբ կարելի է լուրջ հետեւություններ անել։

ԱՎԾ զեկույցի համաձայն՝ Հայաստանում տարեցտարի նվազել է տնտեսապես ակտիվ բնակչության թիվը. 2008թ. այն 1 մլն 414,6 հազար հոգի էր, ապա 2016թ. այդ թիվը կազմել է 1 մլն 226,3 հազար։ Ինը տարվա ընթացքում տնտեսապես ակտիվ բնակչության թիվը պակասել է 188,3 հազարով։

Նույն տեմպերով նվազել է զբաղվածների թիվը. 2008թ. 1 մլն 163,8 հազար

հոգու փոխարեն 2016թ. զբաղվածները 1 մլն 6,2 հազար էին։ Այսինքն՝ այս ցուցանիշն էլ ինը տարվա ընթացքում պակասել է 176,9 հազարով։

Նույնկերպ Հայաստանում նվազել է գործազուրկների թիվը՝ 224,6 հազարից արդեն 2016թ. հասնելով 220,2 հազարի։ Բայց գործազուրկների թիվն ինը տարվա ընթացքում 4,4 հազարով պակասել է ոչ թե աշխատանք գտնելու հետեւանքով, այլ որովհետեւ նրանք եւս արտագաղթել են ճիշտ այնպես, ինչպես արտագաղթել է տնտեսապես ակտիվ բնակչության մի մասը։

Եվ, վերջապես, Հայաստանում այս տարիներին պակասել է անգամ տնտեսապես ոչ ակտիվ բնակչության թիվը, եթե 2008թ. այս ցուցանիշը 962.3 հազար էր, ապա 2016թ. այն հասել է 758.1 հազարի։

Այս պատկերը, բնականաբար, արտագաղթի արդյունքում է ստեղծվել։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031