Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական թանկացումը հիմք է տալիս ասելու, որ տարսկզբին վառելանյութի շուկայում սկիզբ առած ակտիվ գնաճը շարունակվում է. «Հայոց աշխարհ»

Հունվար 23,2018 10:54

Տարվա մեկնարկի թանկացման հետեւանքները դեռ լիարժեք «չմարսած»՝ հունվարի 20¬ին սպառողները դարձյալ բախվեցին վառելանյութի գների բարձրացմանը։ Շուկայի հիմնական մասնակիցները կրկին միահամուռ ավելացրին բենզինի եւ դիզելային վառելիքի մանրածախ գները։ Այս անգամ գնաճը կազմեց լիտրի հաշվով 10 դրամ։
Հերթական թանկացումը հիմք է տալիս ասելու, որ տարեսկզբին վառելանյութի շուկայում սկիզբ առած ակտիվ գնաճը շարունակվում է։ Ընդամենը 20 օրվա ընթացքում բենզինի գինը բարձրացել է 30, դիզելինը՝ 60¬70 դրամով։ Եթե բենզինի գնաճը 7,3 տոկոս է, ապա դիզելային վառելիքինը հասնում է 15¬16 տոկոսի։
Սա վառելանյութի շուկայում չափազանց ագրեսիվ դրսեւորում է՝ նման կարճ ժամանակահատվածի ընթացքում։ Հատկապես եթե հաշվի առնենք, որ մինչ այդ եւս այստեղ դրսեւորվել էին ակտիվ գնաճային երևույթներ Հիշեցնենք, որ նոյեմբերին բենզինի գինը բարձրացավ 30 դրամով։

Վերջին թանկացումից հետո «ռեգուլյար» բենզինի մանրածախ գինը դարձել է 440, «պրեմիումինը»՝ 460 դրամ։ «Սուպերը» վաճառվում է 500 դրամով։
Տասը դրամով բարձրացել է դիզելային վառելանյութի գինը՝ հասնելով 450 դրամի։
Թե ո՞րն էր բենզինի եւ դիզվառելիքի հերթական թանկացման պատճառը, հայտնի չէ։ Դրա համար կարծես նոր հիմքեր չեն եղել։

Եթե գների նախորդ բարձրացումը կապվում էր Հարկային օրենսգրքում իրականացված փոփոխությունների հետ, ապա դժվար է ասել, թե այս անգամ դա ինչով է պայմանավորված։ Նամանավանդ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ուսումնասիրություններով, հարկային բեռի ծանրացումն ամբողջությամբ տեղավորվել է նախորդ թանկացման մեջ։ Այսինքն՝ այդ գործոնը չէր կարող գների լրացուցիչ բարձրացման պատրվակ դառնալ։

 Ս. Բեգլարյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031