Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Կարինե Դանիելյան. Արմեն Սարգսյանին հարցնելու եմ. համաձա՞յն է, որ Հայաստանի զարգացման առաջնահերթությունների մեջ ընդգրկված լինի ընդերքի օգտագործումը. «Հայոց աշխարհ»

Հունվար 23,2018 11:32

Ի՞նչ ակնկալիքներ ունեն մտավորականները հանրապետության ապագա նախագահ Արմեն Սարգսյանից:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ (բնապահպան)

-Հանդիպելով նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին՝ հարցնելու եմ. համաձա՞յն է, որ Հայաստանի զարգացման առաջնահերթությունների մեջ ընդգրկված լինի ընդերքի օգտագործումը: Եվ հատկապես կուզենայի իր բացատրությունը լսել Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցում:

Այստեղ ռիսկերը մեծ են, մեր մասնագետները նշում են, որ հանքի շահագործումը վտանգելու է Սեւանա լիճը, Ջերմուկի ջրերը: Ես համամիտ եմ մեր մասնագետների մտահոգությանը, ուզում եմ լսել Արմեն Սարգսյանի կարծիքը այդ ռիսկերի առնչությամբ:

Ես Ա.Սարգսյանի հետ հանդիպել եմ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում՝ տարբեր գիտաժողովների ժամանակ։ Նրա մասին շատ բարձր կարծիք ունեմ: Եվ ինձ համար ողբերգություն է, որ Ամուլսարի խնդիրը կապված է նրա անվան հետ: Հույս ունեմ, որ հենց Ա.Սարգսյանի օգնությամբ այս հարցը դրական լուծում կստանա Հայաստանի համար:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031