Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի բանակի առաջին կորուստը «Ձիթենու ճյուղ» օպերացիայում

Հունվար 23,2018 12:08

Սիրիայում սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շրջանակներում Թուրքիայի բանակն ունեցել է առաջին կորուստը։

Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ հունվարի 22-ին Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ-ի (ԺԻՋ-YPG) հետ բախումներում  սպանվել է 1 թուրք զինվոր։

Լուրը հաստատել է նաև Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ Գործողության անունն է «Ձիթենու ճյուղ»։

Աղբյուր`    Ermenihaber.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031