Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Կամերային երգչախմբի տնօրեն. «Տհաճ վիճակում կհայտնվենք եւ մենք, եւ մեր երկիրը»

Հունվար 23,2018 13:35

Հայաստանի պետական կամերային երգչախումբը կարող է փաստի առաջ կանգնել, եթե ճանապարհածախսի գումարի հարցը չլուծվի եւ Բերկլի համալսարանի դահլիճում նախատեսված համերգը չկայանա:

Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանը նշեց. «Դա շատ պատասխանատու համերգ է, ամենամյա երաժշտական փառատոն է, երաժիշտներ են ժամանում աշխարհի տարբեր ծայրերից: Կազմակերպիչն է ամերիկյան  Cal Performances  կազմակերպությունը: Փառատոնում ելույթներ են ունեցել աշխարհահռչակ երաժիշտներ ու խմբեր, որոնց թվում են եղել Մացուեւը, Գերգիեւը եւ այլք, առաջին անգամ հրավիրված է նաեւ Հայաստանի կամերային երգչախումբը: Ընդհանրապես, Հայաստանից առաջին անգամ է հայկական խումբ հրավիրվում:

Արդեն համերգը նշանակված ապրիլի 14-ին: Այդ մասին տեղեկատվությունը զետեղված է փառատոնի  կայքում: Դրան զուգահեռ մի քանի օր առաջ էլ համերգ է նախապատրաստել նաեւ Disney Hall-ը, հաշվի  առնելով այն հանգամանքը, որ այդ օրերին լինելու ենք ԱՄՆ-ում: Անցյալ տարվա ԱՄՆ-ի մեր համերգից հետո այդ հրավերը եղավ: Մի խոսքով, երկու համերգ պետք է զուգորդվի»:

Արմեն Արաբյանը հավելեց, որ  մշակույթի նախարարությունը չի կարողանում երգչախմբի ճանապարհածախսը հոգալ, բայց նախարարը խոստացել է միջոցներ հայթայթել հովանավորների միջոցով: «Հույս ունենք, որ կստացվի, այլապես տհաճ վիճակում կհայտնվենք եւ մենք, եւ մեր երկիրը, մանավանդ որ հայտագիրը կա, բայց մենք հանկարծ ներկա չլինենք: Հրավիրող կողմը բավականին մեծ գումար է ծախսել, միլիոններ` դահլիճի վարձակալության, հյուրանոցի եւ այլնի համար»,- շեշտեց կամերային երգչախմբի տնօրենը:  «Ի դեպ, Արմեն Ամիրյանն էլ, երբ անցյալ տարի հարցնում էի, եթե վստահ չեք, որ գումարը չի լինի, հանենք համերգը, ասաց, որ ոչ մի դեպքում պետք չէ հանել համերգը»,- ասաց Արմեն Արաբյանը:

Հավելենք, որ երգչախմբի կեցության եւ տրանսպորտի հարցերը պատրաստ է հոգալ հայկական համայնքը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` Արմեն Արաբյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Պետք է անել կարելին որ արտերկրում հայտարարված համերգները իրականանան, դա շատ կարեւոր հարց է եթե ուզում ենք, որ մեզ հարգեն եւ ընդառաչեն համերգային միջազգային ինդուստրյաի մեջ: Ամենավատ բանն է համերգի չեռյալության հայտարարությունը, եթե քո երկրում չի եղել երկրաշարժ կամ պատերազմ հաերգի թվականից մի քանի օր առաջ…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031