Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ պաշտպանության նախարարն անպատասխան է թողել Սամվել Բալասանյանին

Հունվար 23,2018 13:38

Դեռ 3 տարի առաջ՝ 2015 թվականի մարտ ամսին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նամակ-ուղերձ էր հղել ՌԴ պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուին՝ առաջարկելով Ռուսաստանի Դաշնության միջոցներով ասֆալտապատել Գյումրու այն փողոցները, որոնք անընդմեջ վնաս են կրում ռուսական 102-րդ ռազմաբազայի ծանր տեխնիկայից։ Սակայն, մինչև օրս Գյումրու քաղաքապետարանը պաշտոնական այս նամակին պատասխան չի ստացել։ Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն ասաց, որ դեռ քննարկման փուլում է։

Ըստ նրա, խոսքը մոտ 10 կիլոմետր հատված վերանորոգելու մասին է` 102-րդ ռազմաբազայի շուրջբոլորը, Շիրակացու փողոցը շրջանցող ճանապարհը և «Կազաչի պոստի» հատվածը։

«Մենք նամակով ՌԴ պաշտպանության նախարարին խնդրել էինք օժանդակել այդ հատվածների վերանորոգմանը, իրենց միջոցներով ներդրում կատարել, բայց դեռ վերջնական ոչինչ չկա»,- ասաց Հենրիկ Գասպարյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. maria says:

    հիմար վեռանգրերով էս ինչղ կխաբեն էս ժողովրդին, ինչղ կսիրեն մարդականց մոլորցնել

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031