Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում դանակահարվել է 36-ամյա կին. հարուցվել է քրեական գործ

Հունվար 23,2018 16:59

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 36-ամյա կնոջը դանակահարելու դեպքի առթիվ:

2018թ. հունվարի 22-ին՝ ժամը 13:20-ին, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցից ահազանգ է ստացվել առ այն, որ «ձախ նախաբազկի միջին երրորդի միջանցիկ, աջ կոնքազդրային հոդի վերին երրորդի կողմնային մակերեսի, աջ գոտկային մակերեսի, կրծքավանդակի աջ կեսի ստորին հատվածի ծակած-կտրած վերքեր, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել քաղաքացուհի Ի.Կարապետյանը:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել դատաբժշկական, դատահետքաբանական և դատակենսաբանական փորձաքննություններ:

Նախնական տվյալներով՝ 36-ամյա կնոջը նշված վնասվածքները պատճառվել են Երևանում գործող հյուրանոցային համալիրներից մեկի ճաշարանում՝ ամուսնու եղբոր կողմից։ Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ վերջինս ունի հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ և հաշվառված է «շիզոֆրենիա պարանոիդ ձևով» ախտորոշմամբ։

Հանցագործության գործիք հանդիսացած դանակը հայտնաբերվել է։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031