Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետի խորհրդականի սպանության մեջ մեղադրվող կինը պատմեց, որ երեք երեխաներից միայն մեկն է ողջ մնացել

Հունվար 23,2018 17:40

Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով դատավարությունը: Դատարան էին ներկայացել սպանության մեջ մեղադրվող Ռուզաննա Մկրտչյանը, նրա փաստաբան Նաիրա Պետրոսյանն ու մեղադրող դատախազը:Դատարանի՝ ամբաստանյալի ինքնությունը ճշտող հարցերին ի պատասխան, ամբաստանյալ Ռուզաննա Մկրտչյանը անձնական մի քանի տեղեկություն հայտնեց, որ բացի իր չափահաս որդուց՝ Նորիկ Սիմոնյանից, ունեցել է երկու երեխա, որոնք մահացել են. «Առաջինը՝ տասնմեկ ամսականում, երկրորդը ողջ է, երրորդը ծնվելուց մի քանի օր առաջ մահացավ»:

Նկատենք, որ Ռուզաննա Մկրտչյանի եղբոր կինը՝ Գայանե Սիմոնյանը, Aravot.am-ին ավելի վաղ հայտնել էր, որ Ռուզաննա Մկրտչյանն իր երեխայի մահվան մեջ ժամանակին մեղադրում էր ամուսնուն, որ սոված է պահել, դրա համար է մահացել, մինչդեռ, ըստ Գայանե Սիմոնյանի, երեխան մահացել էր սրտի արատից:

Ռուզաննա Մկրտչյանը դատարանին նաեւ հայտնեց, որ հաշմանդամության երրորդ կարգ ունի, երակների լայնացման, երիկամների ու վահանաձեւ գեղձի հետ կապված խնդիրներ ունի:

Հիշեցնենք, որ Մանուկ Սիմոնյանի կինը` Ռուզաննա Մկրտչյանը, մեղադրվում է ամուսնուն սպանելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031