Լրահոս
Օրվա լրահոսը

Հալէպի վերանորոգուած Կիլիկեան Ճեմարանի վերաբացում. «Գանձասար»

Հունվար 23,2018 23:13

Վերականգնումի այս տարին՝ 2018-ը յատկանշուեցաւ նաեւ Հալէպի Թիլէլ շրջանին մէջ գտնուող պատմական Կիլիկեան Ճեմարանի վերանորոգումով։

Արդարեւ, Երկուշաբթի, 22 Յունուար 2018-ի առաւօտ ժամը 11:00-ին, հովանաւորութեամբ Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեանի, տեղի ունեցաւ Հալէպի պատերազմական տարիներուն ընթացքին քանդուած Կիլիկեան վերանորոգուած Ճեմարանի վերաբացման հանդիսութիւնը:

Հանդիսութեան ներկայ էին՝ ՀՀ Հալէպի Գլխաւոր Հիւպատոսը, Սուրիոյ Կրթութեան Նախարարութեան Հալէպի փոխտնօրէնը, Կիլիկեան Ճեմարանի Խնամակալութինը, Բերիոյ Հայոց Թեմի Ազգային Վարչութեան եւ Կրօնական Ժողովներու անդամներու, կրթական եւ բարեգործական միութիւններու ներկայացուցիչներ ու մեծաթիւ կիլիկեանցիներ։

Սրբազան հայրը դպրոց մուտք գործեց ՀՄՄ-ի փողերախումբին կատարումին ընկերակցութեամբ, որմէ ետք տեղի ունեցաւ ոչխարի զենում։ Սրբազան Հայրը կատարեց նաեւ դպրոցի եւ աղուհացի օրհնութիւնը: Վերաբացման հանդիսութեան շնորհակալական խօսքերով հանդէս եկան՝ Կիլիկեան Ճեմարանի տնօրէնը, Կիլիկեան Ճեմարանի Հոգաբարձութեան ներկայացուցիչը եւ Սուրիոյ Կրթութեան Նախարարութեան Հալէպի փոխտնօրէնը։

«Գանձասար»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031