Լրահոս
Օրվա լրահոսը

Կոյուղում հայտնաբերվել է ածխաթթու գազ. իրականացվել են չեզոքացման միջոցառումներ

Հունվար 24,2018 10:14

Հունվարի 23-ին, ժամը 21:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 22-րդ փողոցում գտնվող տներում զգացվում է տարօրինակ խեղդող հոտ (բնակիչների ինքնազգացողությունը վատացել է). անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և ԲՊԱՀՎԿ վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ Նոր Արեշի 22-րդ փողոցի թիվ 47, 49, 49/2, 49/3, 49/4, 50, 51, 52, 52/1, 57 տներում և Աթոյան 1-ին նրբանցքի թիվ 13 տանը սանհանգույցների հոսակներից զգացվել է տարօրինակ խեղդող հոտ: Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի օպերատիվ խումբը «Drager X-am 5000» գազաանալիզատորով իրականացրել է օդում քիմիական նյութերի առկայության և բաղադրության որոշում, որի արդյունքում օդում հայտնաբերվել է ածխաթթու գազի բարձր քանակություն:

Փրկարարները բացել են տներին հարակից դիտահորերը, որտեղ նույնպես հայտնաբերվել է ածխաթթու գազի բարձր քանակություն, այնուհետև իրականացվել է դիտահորերի լվացում: Բնակիչներին առաջարկվել է աշխատանքների իրականացման ընթացքում ջրի առատ հոսք տալ հոսակներ և դրանք ծածկել խոնավ շորով:

Ժամը 01:13-ին տներում կրկին իրականացվել է քիմիական նյութերի առկայության և բաղադրության որոշում. օդում ածխաթթու գազի պարունակությունը եղել է նորմայի սահմաններում:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում բնապահպանության նախարարության ներկայացուցչին:

 

ՀՀ ԱԻՆ

Լուսանկարը`  արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031