Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ-ն շարունակում է կոնկրետ հարցերին վերացական պատասխաններ տալ. «Մարտի 1-ի» գործով առաջընթաց չկա

Հունվար 24,2018 10:45

2008 թ. մարտի 1-ի 10 զոհերի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացված քննչական գործողություների վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցումներին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը տարիներ շարունակ նույն պատասխանն է տալիս. «ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում շարունակում են քննվել մարտի 1-ի զանգվածային անկարգությունների և 10 անձանց մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը»: Իսկ նախաքննության վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի առաջադրած առանձին հարցերին, որոնք կոնկրետ պատասխաններ են ենթադրում, ՀՔԾ-ն հրաժարվում է պատասխանել՝ դրանք համարելով նախաքննական գաղտնիք: Հիշեցնենք, որ 2016 թ.-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակն առաջարկել էր հարցաքննել ներկայիս ՀՀ ոստիկանապետ

Վլ. Գասպարյանին, որը 2008 թ.-ին ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետն էր, և մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ 2011 թ.-ին 1in.am-ին տված հարցազրույցում իրարամերժ պատասխաններ էր տվել: ՀՔԾ-ն բավարարվել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գրությունը քրեական գործին կցելով: 2017 թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությանն ուղղված հարցմամբ տեղեկատվություն էինք հայցել 2008 թ. մարտի 1-ի 10 զոհերի մահվան գործով 2017թ. ընթացքում իրականացված քննչական գործողությունների վերաբերյալ, մասնավորապես՝ թե քանի փորձաքննություն, հարցաքննություն, քննչական փորձարարություն ու օպերատիվ-հետախուզական միջոցառում է իրականացվել: Թե ինչպես է իրականացված քննչական գործողությունների քանակը նախաքննական գաղտնիք համարվում, պարզ չէ, իսկ ՀՔԾ-ն շարունակում է կոնկրետ հարցերին վերացական պատասխաններ տալ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031