Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիվասել ՄՏՍ» բաժնետերերից մեկը լուծարվեց. «Ա1+»

Հունվար 24,2018 14:51

«ԿՏ (Հոլդինգ) ՍԱԼ» ընկերությունն այլեւս «Վիվասել ՄՏՍ» ընկերության բաժնետերը չէ: ՀԾԿՀ-ն այս ընկերությանը, «Վիվասել ՄՏՍ»-ի դիմումի համաձայն, բաժնետերերի շղթայից՝ որպես միջանկյալ օղակ, հանեց: «Վիվասել ՄՏՍ-Հայաստան», «ԿՏ հոլդինգ», «Արամայո»… Հիմա «ԿՏ հոլդինգը» լուծարվում է, անմիջական բաժնետերեր է հանդիսանում «Արամայո» ընկերությունը»,- լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ), հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը:

«Ոչ պետքական օղակ շղթայի մեջ մենք լուծարում ենք՝ առավել արդյունավետ կառավարելու տեսանկյունից: Ըստ էության, ոչ մի բան չի փոփոխվում, այսինքն, համամասնությունը՝ 80 տոկոս բաժնետոմսերի պատկանելիությունը՝ ռուսական «ՄՏՍ գրուպի»-ինն է, նույն կերպ պահպանվելու է»,- իր հերթին նշեց «Վիվասել ՄՏՍ» ընկերության իրավաբանական վարչության պետ Արմինե Սարգսյանը:

«Բա էդքան անպետք բանն ինչո՞ւ էիք այսքան ժամանակ պահում»,- կես կատակ, կես լուրջ հետաքրքրվեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը: «Դա ավելի շատ բաժնետերերի որոշումն էր, որ այս էտապում այդ ամեն ինչն արվի. մեր որոշելու հարցը չէր դա»,- նշեց Արմինե Սարգսյանը:

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031