Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալական մեդիայում տարածվող ապատեղեկատվության համար պատասխանատվության առաջարկ ԵԽԽՎ պատվիրակների կողմից

Հունվար 25,2018 17:51

Շաբաթներ առաջ տեղեկացրել էի, որ ԵԽԽՎ-ում քննարկվում է էլեկտրոնային լրատվամիջոցներում և սոցիալական մեդիայում առկա ապատեղեկատվության համար պատասխանատվության միջոցներ նախատեսելու հարցը: Այժմ ավելի մանրամասն ներկայացնում եմ այդ նախաձեռնության բովանդակությունը: Իր նախաձեռնության հիմնավորման համար հեղինակը ներկայացնում է հետևյալ փաստարկները.

-Սոցիալական լրատվամիջոցները քաղաքական բանավեճի համար կարևորագույն հարթակներից են և հասարակական կարծիքի ձևավորման գործում դարձել են շատ ազդեցիկ: Այդ պատճառով ծայրահեղ մտահոգիչ է այն փաստը, որ սոցիալական մեդիայով տարածվում է ապատեղեկատվություն և օգտագործվում որպես մանիպուլյացիայի գործիք, մինչդեռ այս ոլորտում վերահսկողությունն ու կարգավորումները կամ անտեսվում են, կամ՝ գոյություն չունեն:

-Այս իրավիճակը սպառնալիք է ոչ միայն ժողովրդավարական հասարակություններում քաղաքական գործընթացներին, այլև խոչընդոտ հասարակության պատշաճ և հավասարակշռված կերպով տեղեկացված լինելուն:

Որպես լուծում հեղինակն առաջարկում է, որ խորհրդարանական վեհաժողովն ուսումնասիրի՝

– ինչպես են օգտագործվում սոցիալական լրատվամիջոցները՝ յուրացնելով խոսքի ազատության հիմնարար սկզբունքը;

– ինչպես հակազդել սոցիալական մեդիայի միջոցով տարածվող ապատեղեկատվությանը, այդ թվում՝ որոնման համակարգեր /որոնման համակարգերի ալգորիթմներ/ ստեղծելու միջոցով:

Որպես արդյունք առաջարկվում է, որ ԵԽ-ն իր տարբեր ձևաչափերով անդամ պետություններին պարտավորեցնի նախատեսել՝

– սոցիալական մեդիայի օգտագործման սահմանափակող կանոններ, որոնք կկանխարգելեն և կչեզոքացնեն ապատեղեկատվությունը և մանիպուլյացիաները.

– համաձայնեցված կանոնները խախտելու համար խիստ պատժամիջոցներ:

Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031