Լրահոս
Օրվա լրահոսը

Պայթյուն Բաքվում

Հունվար 27,2018 13:20

Պայթյունը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը բազմահարկ բնակելի շենքում կրակի մասին տեղեկատվություն է տարածել, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:

Համաձայն  Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության կայքի, պայթյունը, որը հանգեցրել է կրակի, տեղի է ունեցել շենքի նկուղում (շենքի առաջին երեք հարկերը բնակելի չեն): Ինչի արդյունքում, շենքի առաջին հարկում տեղակայված գրենական պիտույքների խանութի կառուցվածքային տարրերը քանդվել են: Շենքի պատուհանները, ինչպես նաև մոտակա շենքերի պատուհանները, մասամբ ջարդվել են:

Պայթյունի հետևանքով գրենական պիտույքները ցրվել էին շուրջ 100-150 մետր տարածքում և մասամբ վառվել: Շենքը պաշտպանված է եղել կրակից: Հրշեջները մարել են հրդեհը:

Խանութի վաճառող տարբեր այրվածքներ է ստացել: Պայթյունը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031