Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են հունա-հռոմեական ըմբշամարտի Հայաստանի 2018 թվականի չեմպիոնները

Հունվար 29,2018 10:47

Երեկ ավարտվել է հունա-հռոմեական ըմբշամարտի մեծահասակների Հայաստանի Հանրապետության 2018 թվականի առաջնությունը, որին մասնակցել են շուրջ 85 ըմբիշներ:

Հայաստանի Հանրապետության 2018 թվականի չեմպիոններ են դարձել Նորայր Հախոյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Արման Բաղդասարյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Էդուարդ Սարգսյանը (82 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Վաղինակ Մինասյանը (97 կգ) և Էդգար Խաչատրյանը (130 կգ):

Ինչպես նախօրոք տեղեկացրել էր հունա-հռոմեական ըմբշամարտի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, Արթուր Ալեքսանյանը առաջնությանը չի մասնակցել: Առաջնության արդյունքներով ձևավորված հունա-հռոմեական ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության հավաքականը կպատրաստվի տարվա կարևորագույն մրցաշարերին։

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031