Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրագիծը Երեւանի Քուչակի փողոցում կառուցվեց ճիշտ ժամանակին

Հունվար 30,2018 10:32

Այն, որ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Քուչակի փողոցի ջրագիծը (Շահումյանի 16 փողոցից մինչեւ Տիչինայի փողոց հատված) փոխելու անհրաժեշտություն կար, Վեոլիա Ջրի «Արեւմուտք» տարածաշրջանի տնօրինության «Շահումյան» տեղամասի համար նորություն չէր: Սակայն դրա ողջ կարեւորությունն ու հրատապությունը ակնհայտ դարձավ միայն հողային աշխատանքներն իրականացնելիս:
Կենարար հեղուկի կորուստն ամենուր էր, ջուրն արտահոսում էր ինչպես փողոցում միաժամանակ գործող ու իրենց դարն ապրած 2 մետաղական խողովակաշարերի հանգույցներից, այնպես էլ բաժանորդների սեփական ջրագծերի միացումներից: Մի խոսքով, միջամտությունը ճիշտ ժամանակին էր:

Ընկերության կապալառուի՝ «Շինմաստեր» ՍՊԸ-ի կողմից կարճ ժամանակամիջոցում փողոցում փորվեց խրամուղի, որի մեջ զոդելուց հետո տեղադրվեց 196մ երկարությամբ 110 միլիմետրանոց նոր պոլիէթիլենային ջրագիծ: Դրա շնորհիվ հնարավոր դարձավ շահագործումից հանել գործող 470 մետր ընդհանուր երկարությամբ վթարված մետաղական խողովակաշարը: Միաժամանակ փոխվեցին բոլոր անհատական տնատիրությունների մուտքագծերը եւ փողոց տեղափոխվեցին բաժանորդների թվով 42 ջրաչափական հանգույցները, իսկ շահագործումից հանված դիտահորերն էլ լցվեցին բնահողով ու փակվեցին:

Այնուհետեւ ջրագծի միացման կետում կառուցվեց նոր դիտահոր, տեղադրվեց ժամանակակից փական՝ դրանով իսկ ավելի կառավարելի դարձնելով ջրամատակարարումը, ինչպես նաեւ հնարավորություն ընձեռելով Քուչակի փողոցում վթարներ վերացնելիս իրականացնել տեղային ջրանջատում: Դե իսկ աշխատանքների ավարտին նոր խողովակաշարի հետագիծը նորից ու խնամքով ասֆալտապատվեց, տարածքն էլ բարեկարգվեց ու ազատվեց շինարարական աղբից:
Ասվածին մնում է ավելացնել, որ արդյունքում տնտեսվեց նաեւ վայրկյանում 6-7 լիտր ջրաքանակ, որը, ինչ խոսք, իր դրական ազդեցությունն ունեցավ տարածքի ջրամատակարարման վրա:

«Վեոլիա ջուր» ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031