Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում ստեղծվել է աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ

Հունվար 31,2018 12:14

ՀՅԴ «Հրայր Մարուխեան» հիմնադրամի աջակցությամբ Երևանում ստեղծվել է աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ: Նորաստեղծ գրասենյակը աշխատողներին, աշխատանքը կորցրած և աշխատանք փնտրող անձանց աշխատանքային իրավունքների պաշտպանության նպատակով տրամադրում է անվճար ծառայություններ, այդ թվում՝

ա. աշխատանքային հիմնական իրավունքների մասին իրազեկում,

բ. աշխատողների աշխատանքային վեճերի դեպքում դատական հայցերի պատրաստում,

գ. աշխատողների համար փաստաբանական անվճար ծառայություն՝ աշխատանքային վեճերի գծով (չվճարված աշխատավարձ, աշխատանքից անօրինական ազատումներ և այլն),

դ. Զբաղվածության պետական ծառայության տարածքային կենտրոններ ուղղորդելու միջոցով աշխատանքային և մասնագիտական կողմնորոշում և այլն:

Ծառայություններից օգտվելու համար ցանկացողները կարող են ՝

-այցելել քԵրևան,Շենգավիթվարչական շրջան, Մանանդյան 20, 

-զանգահարել 010-42-67-41, 096-99-66-04, 

-գրել in[email protected] էլ. հասցեին կամ https://web.facebook.com/pg/iravunqneri.pashtpanutyun/about/?ref=page_internal ֆեյսբուքյան էջին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031