Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» համակիրը հեռացվեց դատարանից՝ անպարկեշտ արտահայտությունների համար (Տեսանյութ)

Հունվար 31,2018 13:13

2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի գործով հերթական դատական նիստում այսօր միջադեպ տեղի ունեցավ նիստերի դահլիճի ապակե պատնեշից այս կողմ գտնվող քաղաքացիներից մեկի մասնակցությամբ:

Մասնավորապես, դատավոր Մեսրոպ Մակյանին դատական կարգադրիչների կողմից գրություն էր հղվել, որ քաղաքացիներից Ստելլա Աղաջանյանը դահլիճում բղավում է եւ անպարկեշտ արտահայտություններ հնչեցնում դատարանի հասցեին: Դատավորը ակտիվիստին նախազգուշացում տվեց, սակայն Ստելլա Աղաջանյանը շարունակում էր բղավել: Մեսրոպ Մակյանի որոշմամբ՝ նա մի քանի նիստով հեռացվեց դատարանից:

Աղաջանյանը հրաժարվեց ինքնակամ լքել նիստերի դահլիճը, ինչից հետո դատարանի կարգադրիչները նրան ուժով հեռացրին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031