Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյանը բարկացավ կառավարության վրա-2

Հունվար 31,2018 13:23

«Այն ինչ ասացիք`փաստաթղթի հիմնավորումներում պետք է գրված լիներ: Ես ուզում եմ իմանալ`ո՞վ է գրում այդ հիմնավորումները: Այսպիսի փաստաթղթեր չեն կարող խորհրդարան գալ: Օրենսդրական նախաձեռնությունների մասով նաեւ ազդեցության գնահատական պետք է ներկայացվի: Բայց շատ չեզոք, ֆորմալ ինչ-որ բան է գրվում, էսպես չի կարելի»,-այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ՀՀ տնտեսական զարգացումների եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանին դիմեց հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:

Փոխնախարարը ներկայացնում էր «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերական ապրանքների նկատմամբ հատուկ սուբսիդիաները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ կամավոր համաձայնեցնելու եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից հատուկ սուբսիդիաների տրամադրման հետ կապված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից քննություն անցկացնելու կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:

Նախ բացատրել էր, որ «հատուկ սուբսիդիաները» նախատեսված են եւ հատուկ ուղղվածություն ունեն ձեռնարկությունների համար: Ասել էր, որ դա ներդրվում է, դեմփինգային հնարավորությունները բացառելու համար:

Հովհաննես Ազիզյանն ընդունեց Խոսրով Հարությունյանի դիտողությունը. «Կխմբագրենք»:

Հարցը դրական եզրակացությամբ անցավ լիագումար նիստերի օրակարգ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նաեւ «ՏՐԱՍԵԿԱ մուլտիմոդալ փոխադրումների զարգացման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցին:

Ասվեց`այն նպաստում է Հայաստանի մրցունակության բարձրացմանը: Խոսրով Հարությունյանը համաձայն է այդ դիտարկման հետ, բայց նկատում է` հարց է թե որքանո՞վ ենք կարողանում նպաստավոր օգտագործել կամ որքանո՞վ ենք կարողանում երկրի տնտեսական զարգացման համար պայմաններ ստեղծել: Բայց միջազգային գործընթացներից Հայաստանը դուրս չպետք է թողնել, ուստի հարցին դրական եզրակացություն տրվեց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031