Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Սուոնսիի» հետ խաղում

Հունվար 31,2018 14:41

Whoscored.com.-ը հրապարակել է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը Անգլիայի առաջնության 25-րդ տուրի «Սուոնսիի» հետ արտագնա խաղում:

Հայ ֆուտբոլիստը մրցակցի դարպասին կատարել է մեկ դիպուկ հարված, կատարել 84,4 % ճշգրտությամբ 32 փոխանցում: Գրոհի ժամանակ նա կատարել է մեկ հաջող շրջանցում եւ մեկ անգամ էլ խլել է գնդակը: Մխիթարյանը թույլ է տվել կանոնների երկու խախտում, իսկ նրա հետ պայքարում մրցակիցները կանոն չեն խախտել: Այս ամենի հանրագումարով խաղադաշտում ընդամենը 30 րոպե անցկացրած Հենրիխ Մխիթարյանը ստացել է 6.11 գնահատական, իսկ «զինագործների» թիմում լավագույնը եղել է գոլի հեղինակ դարձած իսպանացի պաշտպան Նաչո Մոնրեալը՝ 7.26 գնահատականով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031