Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՊԾ գնդին հարակից տներում գտնվել են փամփուշտներ, նռնակներ, «Մակարով» ատրճանակ

Հունվար 31,2018 16:42

2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի գործով հերթական  դատական նիստում այսօր շարունակվում են հրապարակվել ՊՊԾ գնդին հարակից սեփական տներում գնդի գրավումից հետո կատարված քննչական գործողությունների՝ դեպքի վայրի զննությունների արձանագրությունները: Դրանց համաձայն՝ քննիչները բնակիչների տներում հայտնաբերել են զինամթերք:

Խորենացի փողոցում գտնվող տներից մեկում՝ աստիճանավանդակի տակ գտնվող շինարարական նյութերի մոտ հայտնաբերվել են չորս փամփուշտ, ատրճանակ, երկու նռնակ՝ իրենց պայթուցիչներով:

Մյուս տանն էլ բնակիչը մաքրություն անելիս նկատել է երեք փամփուշտ եւ մետաղյա տարա, որի մեջ եղել է «Մակարով» տեսակի ատրճանակ:

Մեկ այլ տան բնակիչ էլ քննչական մարմիններին հայտնել է, որ տանը եղել է 30 000 դրամով դրամապանակ, որը, սակայն, ՊՊԾ գունդը գրավածների՝ իր տուն մտնելուց հետո անհետացել է: Մեկ այլ բնակիչ էլ ՊՊԾ գնդի գրավումից հետո դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ գունդը գրաված խմբի անդամները ներխուժել են իր տուն ու թողել մեծաքանակ զինամթերք, այդ թվում՝ փամփուշտներ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031