Լրահոս
Օրվա լրահոսը

Կրակովում արտգործնախարարներին են փոխանցվել ԵԱՀԿ ՄԽ թարմացված առաջարկները. Զախարովա. (Տեսանյութ)

Հունվար 31,2018 20:50

Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ ակտիվորեն հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի շփման գծում լարվածության թուլացման օգտին և ջանքեր է գործադրում դիտորդական առաքելության ընդլայնման ուղղությամբ: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:

Զախարովան հիշեցրել է, որ հենց դիտորդական առաքելության ընդլայնմանն էր նվիրված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2016թ. հունիսին Սանկտ Պետերբուրգում անցկացրած հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ: Այն նաև քննարկվել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ անցյալ տարվա նոյեմբերին Բաքու և Երևան կատարած այցերի ընթացքում:

«ԵԱՀԿ շրջանակում պատրաստվել է լրացուցիչ դիտորդների գործունեությունը սահմանող փաստաթղթի մի քանի տարբերակ: Հունվարի 18-ին Կրակովում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եռյակի կողմից կազմակերպված երկու երկրների արտգործնախարարների հանդիպմանը երկրներին փոխանցվել են թարմացված առաջարկները, նախարարները սկզբունքային համաձայնություն են տվել միջնորդների պատրաստած փաստաթղթին: Մնացել են մի քանի տեխնիկական մանրամասներ, դրանք դեռ երկրները պետք է համաձայնեցնեմ՝ նախքան ընդլայնման մեխանիզմը ներդրումը»,- ասել է Զախարովան:

Նա նաև ընդգծել է, որ կողմերը միայն քաղաքական կամք դրսևորելով կարող են փոխզիջումային լուծման հասնել և վերջ տան այս իսկապես ձգձգվող հակամարտությանը:

Զախարովան հիշեցրել է, որ փետրվարի առաջին տասնօրյակում համանախագահները այց են ծրագրում տարածաշրջան՝ կարգավորման խնդրահարույց հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները պարզելու համար:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031