Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանները կշարունակեն պայքարը. «Ա1+»

Հունվար 31,2018 21:07

Եթե Դավիթ Հարությունյանը կարծում է, թե փաստաբանների նկատմամբ 100 հազար դրամ տուգանքի կարգավորումները «Դատական օրենսգրքից» տեղափոխելով այլ դաշտ, հարցին լուծում է տվել, ապա սխալվում է։  Այս կարծիքին է փաստաբան Լիանա Բալյանը։

«Բոլորս ոտքի կկանգնենք, կդիմենք և բողոքի ցույցերի և օրերով գործադուլ կհայտարարենք ու կբոյկոտենք այդ օրենքը»,- նշում է փաստաբանը։

Այսօր Փաստաբանների պալատում փաստաբանները հայտարարեցին, որ վճռական են տրամադրված պայքարը շարունակելու։

Հիշեցնենք, որ այսօր  արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի  նիստում հայտարարեց, թե փաստաբանների  նկատմամբ տուգանքի կարգավորումները հանվել են «Դատական օրենսգրքից»։ Դրանք կտեղափոխվեն «Դատավարական օրենսգիրք»։ Փաստաբանները սա լուծում չեն համարում։

«Սա կիսամիջոց է, հարցի լուծում չի և անընդունելի մի տարբերակ է։ Փորձում են իմիտացիա ստեղծել, թե բանակցությունները ավարտվել են հաջողությամբ։ Կարծում եմ, այդ կիսամիջոցները նույնիսկ չպետք է քննարկել։ Տարբերակ չկա։ Դա նորմալ չէ, ընդունելի չէ, լուծում չէ։ Ոչ թե նրա համար, որ հեղինակը արդարադատության նախարարն է, այլ որ դա վտանգում է փաստաբանի անկախությունը։ Պետք չէ ամեն անգամ զոռբայություն անել, վարչական ռեսուրսն ու այսպես կոչված պաշտոնական ռեսուրսն օգտագործել փաստաբաններին ճնշելու համար։ Չկա ճնշվող փաստաբանական այսօր, ես ձեզ վստահեցնում եմ»,-ասում է փաստաբան Արսեն Մկրտչյանը։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Հայաստանում «փաստաբանները» բախտաւոր են որ դատարանի նկատմամբ իրենց անկարգ վարքագիծի միակ հետեւանքը տուգանք է

    այլ – արեւմտեան իսկ – երկիրներուն, ներառեալ ԱՄՆ-ն, փաստաբանը կարող է որ բանտ նստի, նոյն պատճառով

    մի հատ պարզապէս «lawyer jailed contempt of court» Կուկըլ ըրէք, եւ կը տեսնէք

    ահա մի օրինակ, ուր փաստաբանը բանտ է հասնում, դատական ատեանին ուշ հասնելու կամ չներկայանալու պատճառով՝
    https://www.cleveland.com/court-justice/index.ssf/2017/08/attorney_who_represented_tamir.html

Պատասխանել Հ.Շ.

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031