Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք պատրաստ ենք Հրանտ Մանգասարյանի օրինակով ծառայելու հայրենիքին

Փետրվար 02,2018 22:03

Ժողովրդի ձայնը (մաս 2-րդ )

Պղծությունը չափանիշ չէ, պղծությունը իրավիճակ է։ Իրավիճակ, որը ծնունդ է առնում կեցությունից։ «Կեցությունն է որոշում գիտակցությունը»,-հայտարարում է մեծն մտածողը։

Իսկ ո՞վ է կերտում մեր գիտակցությունը։ Եթե մենք «խաչագողներ ենք», եթե մեր գիտակցությունը խաչագողային է, ո՞վ է մեզ համար կերտում այդպիսինը լինելու կեցությունը, եթե ոչ մեր կառավարությունն ու բանակը և մեր հավատամքը ձևավորող սուրբ եկեղեցին։ Ցավոք, մենք լսում ենք արդարացումներ հարյուրամյակներ շարունակ․․․

Դուք գահընկեց արեցիք մեր արքաներին, դուք որակազրկեցիք մեր աստվածներին՝ հայ ազգին «պայծառ ապագա» խոստանալով։ Մենք վստահեցինք ձեզ, մենք սկսեցինք մեռնել ձեզ համար՝ մեր սրտերում փայփայելով ձեր խոստման իրականացումը։ Մենք հասարակ ժողովուրդ ենք, բայց մենք խուլ ու կույր չենք, մենք նկատում ենք, թե ինչպես եք դուք դղյակներ կառուցում մեր դիակների վրա, մենք լսում ենք, թե ինչպես եք հրճվանքով լողում մեր հերոսական արյամբ լցված ձեր լողավազաններում՝ շրջապատված ձեր հրամաններին հլու հնազանդ մարդասպաններով։

Բայց մենք մեռնելու պատրաստ ժողովուրդ ենք, թեև այսօր մենք հոգեվարք ենք ապրում․․․Չնայած, ապրում ենք այն հերոսաբար։ Մենք Բարձրյալից ձեզ համար դատաստան չենք խնդրում, այլ  մենք աղոթում ենք ձեզ համար։ Մենք ձեր մահը չենք ուզում, որովհետև ձեր գործին արժանի իրավահաջորդ չենք տեսնում, մենք ձեր ՝ մեր արյան գնով կառուցած դղյակները չենք ուզում, որովհետև մեզ համեստ խաչքարերն էլ բավարար են մեր շիրիմներին։

Մենք ձեր կաշվե աթոռներին նստել չենք ուզում․․․
Թեև մենք ատում ենք իրար, թեև մենք չենք ուզում մեկս մեկի հետ ընդհանուր բան ունենալ, միևնույնն է, թեկուզ սատանայի կառավարության տակ, մենք պատրաստ ենք մեռնել Սիս ու Մասիս ուտոպիայի՝ անիրագործելի երազանքի համար։

Ինչ արժեք ունի երկրի վրա մեր գոյությունը, երբ մի կտոր հացի, գլխին տանիք ունենալու խնդիրը մեր ողջ գոյության ընթացքում մեզ հետապնդողն է։ Թող մտածեն այս փաստի առիթով մեր կառավարությունն ու բանակը, և մենք պատրաստ ենք Հրանտ Մանգասարյանի օրինակով ծառայելու հայրենիքին։

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ

(Ժողովրդի ձայնը մաս 1-ին)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728