Լրահոս
Օրվա լրահոսը

«Աֆրինի մասին Կարո Փայլանի հայտարարությունը զայրացրել է Թուրքիայի իշխանություններին». թուրքագետ (Տեսանյութ)

Փետրվար 03,2018 11:59

Թուրքական իշխանություններին զայրացրել է Մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանի հայտարարությունը, որ Աֆրինում թուրքական զինուժի գործողությունները հիշեցնում են հայոց ցեղասպանությունը, որին զոհ են գնացել բազում խաղաղ բնակիչներ: Այս մասին այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում նշեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը: «Թուրքական լրատվամիջոցներն ակնարկեցին, որ դա կարող է լավ չվերջանալ Կարո Փայլանի համար»,-նկատեց նա:

Փորձագետի գնահատմամբ՝ Թուրքիայի կողմից Սիրիայի Աֆրին շրջան ներխուժմամբ եւ տեղի քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունների ձեռնարկմամբ Մերձավոր Արեւելքում քաոսը ոչ միայն չի ավարտվում, այլեւ նոր ճյուղեր է տալիս. «Որքան Աֆրինում ռազմական դրությունը չի կայունանում, այնքան Թուրքիայում ներքին լարվածությունը հասնում է գագաթնակետին. պահպանվում է  իշխանությունների դեմ նոր հեղափոխությունների վտանգը: Բացի այդ, Թուրքիայում լարված իրավիճակ է, քրդական ներուժն է ամրապնդվում»:

Ըստ Մուշեղ Խուդավերդյանի՝ Աֆրինում առավելապես թուրք-ամերիկյան շահերի բախում է տեղի ունենում. «Թուրքիան հայտարարել է, որ Աֆրինի քրդերին զինում են ամերիկացիները: Թուրքական կողմը փաստեր ունի, որ վերջին շրջանում  քրդական ուժերին մեծ քանակության զինամթերք է տրվել, այդ թվում՝ զենիթահրթիռային համակարգեր: Սա առաջացրել է թուրքական կողմի դժգոհությունները»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728