Լրահոս
Օրվա լրահոսը

Շուկայում հայտնաբերվել է որդնած  խուրմա

Փետրվար 03,2018 13:51

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողության շրջանակներում հայտնաբերել է որդնած խուրմայի իրացման դեպք:

Շուկայում իրացվող և Ռուսաստանի Դաշնությունում փաթեթավորված՝ «Զամորսկի կուպեց» ապրանքանիշի խուրման թեև գտնվում է  պիտանիության ժամկետի մեջ, սակայն այն որդնած է և պիտանի չէ որպես սնունդ օգտագործելու համար: ՍԱՊԾ տեսուչների կարգադրագրերով՝ նշված ապրանքանիշի խուրման վաճառքից հանվել է, քայլեր են ձեռնարկվում ներմուծված ամբողջ խմբաքանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Ծառայությունը հրավիրում է սպառողների ուշադրությունը և առաջարկում  ներկայացվող պիտակներով և 2017 թ. ապրիլի արտադրության (ժամկետի մեջ է մինչև 2018 թ. ապրիլ) խուրմայի վաճառքի դեպք արձանագրելու պարագայում չգնել այն և այդ մասին անմիջապես տեղեկացնել վերահսկող մարմնին՝ զանգահարելով  «Թեժ գծին» 010206040 հեռախոսահամարով:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728