Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծուռ» Արամ Հակոբյանը սրտի անոթների ստենտավորման կարիք ունի». պաշտպան (Տեսանյութ)

Փետրվար 06,2018 15:18

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով հերթական դատական նիստի ժամանակ այսօր ամբաստանյալներից մի քանիսի համար շտապօգնություն կանչվեց դատարան: Թորոս Թորոսյանի, Արամ Մանուկյանի, Արամ Հակոբյանի եւ Տիգրան Մանուկյանի ինքնազգացողությունը վատացել էր:

Դատավոր Արթուր Օհանյանը դատավարության կողմերին տեղեկացրեց՝ բժիշկները մի շարք խնդիրներ են արձանագրել նրանց մոտ, իսկ Արամ Հակոբյանի (լուսանկարում) վիճակն այնքան վատ է, որ ուղեկցող ոստիկանները նրան նիստերի դահլիճ չեն բերել:

Արամ Հակոբյանի շահերի պաշտպան, փաստաբան Դավիթ Գյուրջյանը դատավորին հայտնեց՝ ըստ բժիշկների՝ Հակոբյանը սրտի անոթների ստենտավորման կարիք ունի, եւ խնդիրը շտապ է: «Դատարանին միջնորդում եմ դիմել քրեակատարողական հիմնարկին, որպեսզի Հակոբյանն այնտեղից տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց, պատշաճ զննություն անցնի եւ համապատասխան բժշկական միջամտությունների ենթարկվի»,-ասաց Գյուրջյանը:

Ըստ այդմ, դատավոր Արթուր Օհանյանը որոշեց նիստը հետաձգել մեկ շաբաթով: Նա նաեւ կողմերին հայտնեց, որ այս գործով նիստերն այսուհետ կկայանան Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավան եւ Նոր Նորք համայնքների նստավայրում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728