Լրահոս
Օրվա լրահոսը

Արտասահմանյան շուկա է արտահանվել Արցախի խորհրդանիշը պատկերող պիտակներով բանան

Փետրվար 07,2018 19:44

«ԱրմԷկ Թրեյդինգ» հայկական ընկերությունը, Հայաստանում և տարածաշրջանում միակն է, որն անմիջապես Էկվադորից ներկրում է բանան` ֆիրմային և հայկական պիտակներով, այսուհետ կներկրի նաև Արցախի խորհրդանիշը պատկերող պիտակներով:

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց ընկերության ներկայացուցիչ Արմինե Բոնաթյանը:

«Էկվադորից արդեն ներկրվել է Արցախի խորհրդանիշն («Մենք ենք մեր սարերը» կամ շատերին ավելի հայտնի «Պապիկ-տատիկ» անունով) պատկերող պիտակներով, որոնք արտահանվել են Ռուսաստան, Ղազախստան, Իրան: Սակայն արտահանվող երկրների ցանկը սրանով չի սահմանափակվելու»,- հայտնել է նա` հավելելով, որ նպատակը` Արցախի  Հանրապետությունը դրսում ճանաչելի դարձնել  նաև նման միջոցով:

Այն հարցին, թե Ադրբեջանից սպասու՞մ են արձագանքի և խոչընդոտելու փորձեր` Արցախի խորհրդանիշը պատկերող պիտակներով  շարունակական արտահանմանը, ընկերության ներկայացուցիչը պատասխանեց, որ ունեն ձեռք բերված համապատասխան պայմանավորվածություններ և ընկերությանը չի կարող խանգարել այդ հանգամանքը:

Ինչպես նշեցին ընկերությունից, հայկական շուկայում այն ևս արդեն վաճառվում է: Իսկ արցախյան շուկա դեռ չի հասել: Արցախում մրգավաճառները զարմանում են և նույնիսկ թերահավատորեն վերաբերում դրան. «Հնարավոր չէ այդպիսի բան, բանանը էկզոտիկ երկրներից է գալիս և հայկական, առավել ևս արցախյան պիտակներով` հնարավոր չէ»:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728