Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է ապառիկ վարկավորման շրջանակներում ակցիայի ժամկետը

Փետրվար 09,2018 14:40

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է ապառիկ վարկավորման շրջանակներում հայտարարված ակցիան: Մինչև 2018թ. մարտի 31-ը (ներառյալ) հաճախորդները հնարավորություն ունեն կատարել շահավետ գնումներ` ձևակերպելով ապառիկ վարկ ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով:

Ձեռք բերելով ապրանքներ Բանկի գործընկեր-խանութներում` հաճախորդները կարող են ձևակերպել ապառիկ վարկ առանց կանխավճարի և զրոյական տոկոսադրույքով: Ապառիկ վարկը տրամադրվում է մինչև 60 ամիս ժամկետով: Վարկի առավելագույն գումարը՝ 1.5 մլն ՀՀ դրամ: Վարկի գործողության ժամկետի ընթացքում գանձվում է միայն ամսական սպասարկման միջնորդավճար՝ 1.39% վարկի գումարից*:

Վարկը հաստատվում է և ձևակերպվում է հենց խանութում` մի քանի րոպեի ընթացքում: Վարկի ձևակերպման համար անհրաժեշտ է միայն անձնագիր և սոց. քարտ: Ապառիկ վարկ կարող են ստանալ 21 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:

Ակցիայի պայմաններին և Բանկի գործընկեր-խանութների ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ:

Ակցիայի պայմանների համաձայն, հաճախորդները կարող են նշված խանութներում ապառիկ վարկով ձեռք բերել կենցաղային տեխնիկա, շինանյութ, կահույք, բջջային հեռախոսներ, էլեկտրոնային տեխնիկա և այլն:

Ավելի մանրամասն տեղեկություններ ակցիայի պայմանների վերաբերյալ կարելի է ստանալ զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն 87-87 հեռախոսահամարով, ինչպես նաև այցելելով Բանկի www.vtb.am կայքը:

* Վարկի փաստացի տարեկան տոկոսադրույք սկսած 28%-ից:

* Վարկի փաստացի տարեկան տոկոսադրույք սկսած 28%-ից:* Վարկի փաստացի տարեկան տոկոսադրույք սկսած 28%-ից:* Վարկի փաստացի տարեկան տոկոսադրույք սկսած 28%-ից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728