Լրահոս
Օրվա լրահոսը

Կանոնավորեք սննդի ընդունումը եւ առողջ եղեք

Փետրվար 10,2018 12:30

Սնունդն անհրաժեշտ է մարմնի աճի, զարգացման եւ վերականգնման համար: Ուստի պետք է լիարժեք եւ առողջարար մթերք ընդունել: Մեծ նշանակություն ունի սննդամթերքի ճիշտ ընտրությունը, ընդունման ձեւը եւ սննդակարգի պահպանումը: Շատերը, նույնիսկ գիտենալով այս կարեւոր դրույթները, չեն պահպանում դրանք՝ լուրջ վնաս հասցնելով իրենց առողջությանը:

Մասնագետները բազմիցս են նշում, որ լիարժեք սնունդը պիտի պարունակի բավարար չափով սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, վիտամիններ, հանքային աղեր, բջջանյութ եւ հեղուկներ: Դրա համար օրվա սննդակարգում անպայման պետք է լինեն սննդանյութերի այս բոլոր խմբերը պարունակող մթերքները: Աշխատեք ընտրել այն սննդամթերքները, որոնք քիչ քանակությամբ են պարունակում աղ, կենդանական ճարպեր եւ խոլեստերին: Աղի քանակը նվազեցնելու համար սեղանից ուղղակի հեռացրեք աղամանը:
Պետք է իմանալ նաեւ, որ տարիքի հետ մարդուն անհրաժեշտ է փոխել իր սնվելու սովորույթները: Եթե անհատն ընդունում է սննդի նույն քանակը եւ պահպանում է նույն ֆիզիկական ակտիվությունը 20-40 տարեկանում, ապա 40 տարեկանում նրա մարմնի քաշը, որպես կանոն, ավելի մեծ է լինում: Դա բացատրվում է նրանով, որ տարիքի հետ փոխվում է նյութափոխանակության ակտիվությունը: Տարիքի հետ պետք Է օգտագործել մարմինն անհրաժեշտ սննդանյութերով ապահովող, բայց քիչ կալորիաներ պարունակող սնունդ: Այսինքն՝ պետք է ավելացնել սպիտակուցների եւ վիտամինների քանակը՝ զուգահեռ նվազեցնելով ածխաջրերն ու ճարպերը:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

09.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728