Լրահոս
Օրվա լրահոսը

35 մլն դրամ՝ միայն ռեստորանային քեֆերի համար. Երևանի քաղաքապետարանի շատ ճոխ գնումները շարունակվում են. «Ժողովուրդ»

Փետրվար 10,2018 10:36

Երեւանի քաղաքապետարանն այս տարի եւս պատրաստվում է շատ ճոխ գնումներ իրականացնել: Մեզ հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը համայնքային բյուջեից մտադիր է 35 մլն դրամ ծախսել՝ միայն ռեստորանային քեֆերի համար, 45 մլն դրամ՝ հուշանվերների համար, 20 մլն դրամ՝ ավիատոմսերի համար:
Ընթացիկ տարում քաղաքապետարանը նախատեսում է գնել երկու մարդատար ավտոմեքենա, յուրաքանչյուրը` 10 մլն դրամ արժեքով. այսինքն՝ մեքենաների համար քաղաքապետարանը ծախսելու է ավելի քան 41 հազար դոլար:

Էլ չենք խոսում Տարոն Մարգարյանի ղեկավարած կառույցի մյուս ճոխ գնումների մասին: Բայց նկատենք, որ քաղաքապետարանն իրեն այսպիսի շռայլություններ է թույլ տալիս այն դեպքում, երբ կառավարությունը գումար խնայելու համար օպտիմալացումներ է սկսել՝ կրճատելով պետական բյուջեի ծախսերը: Համաձայնեք` սիրուն չէ, մեղմ ասած:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728