Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի մոտ քննարկվել է «Հայաստանի Զարգացման Ռազմավարություն 2030»-ը

Փետրվար 10,2018 12:19

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ քննարկվել է «Հայաստանի Զարգացման Ռազմավարություն 2030» նախագիծը, որը մշակվել է վարչապետի կողմից 2017թ. սեպտեմբերին տրված հանձնարարականի հիման վրա:

 Ռազմավարության մեջ ներառված են մի շարք ոլորտներ, մասնավորապես՝ տնտեսական զարգացում, մշակույթ և ինքնություն, բնապահպանություն և բնական պաշարներ, հանրային և տարածքային կառավարում, կրթություն, գիտություն և նորարարություն, մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն և արդարադատություն, պաշտպանություն և անվտանգություն, ենթակառուցվածքներ, սոցիալական ծառայություններ:

Փաստաթղթի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել էին նախորդ տարվա սկզբից, իսկ սեպտեմբերից՝ վարչապետի հանձնարարությամբ հանրապետական գործադիր մարմինների կողմից ձևավորվել էին աշխատանքային խմբեր, որոնք թեմատիկ քննարկումներ էին իրականացնում՝ համագործակցելով Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ:

Փաստաթղթի վերաբերյալ իրենց կարծիքներն ու գնահատականներն են հայտնել մի շարք շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ և մասնագետներ:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728