Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրանցի անտառներում գտնվող հնամենի վանքերը կործանվում են

Փետրվար 10,2018 15:45

Վերջին տարիներին Հայաստանում մեծահարուստները բազմաթիվ եկեղեցիներ են կառուցել, իսկ անտառներում եւ սարերում հնամենի եկեղեցիները ու վանքերը անտերության պատճառով կործանվում են:

Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Կիրանց եւ Աճարկուտ գյուղերի շրջակա անտառներում են գտնվում Կիրանց, Առաքելոց, Սամսոնի եւ Դեղձնուտ վանքերը: 13-րդ դարում կառուցված Կիրանցի վանական համալիրը գտնվում է Կիրանց գետի ձախ ափին, անտառի բացատում: Վանքի ստեղծման ժամանակ այնտեղ բնակվել են քաղկեդոնություն ընդունած հայեր: Վանական համալիրի բոլոր կառույցներն աղյուսաշեն են եւ այդ առումով հայկական միջնադարյան ճարտարապետության եզակի հուշարձաններից են: Աճարկուտ համայնքի ղեկավար Մանվել Ավետիքյանը հայտնեց, որ Կիրանցի վանքը կանգուն է,սակայն վանքի լանջերին բուսնած ճառեր կան, որոնք քայքայում են պատերը:

Առաքելոց վանքը Հայ առաքելական եկեղեցու հին կոթող է, գտնվում է Կիրանց գյուղից 3 կմ արեւմուտք, անտառապատ լեռների լանջերին: Սամսոնի վանքը կառուցված Խնձորկուտ կոչվող անտառապատ սարահարթի վրա, 12-13-րդ դարերում: Այդ վանական համալիրը բաղկացած է երկու եկեղեցուց, մատուռից, գերեզմանատնից, բնակելի ու տնտեսական նշանակություն ունեցող օժանդակ շինություններից, որոնք կառուցված են մոխրագույն ավազով, սրբատաշ քարերով: Դրանք բոլորն էլ գտնվում են ավերված վիճակում: Ավերված վիճակում է նաեւ 12-13-րդ դարերի Դեղձնուտի վանքը, որը միջնադարյան հայ ճարտարապետության արժեքավոր հուշարձաններից է: Աճարկուտի գյուղապետը հայտնեց, որ դեպի նշված վանքերը տանող ճանապարհներ կան, սակայն Կիրանցի, Դեղձնուտի եւ Սամսոնի վանքեր կարելի է հասնել միայն բեռնատար, մեծ անցունողականություն ունեցող ավտոմեքենաներով: Զբոսաշրջիկները, հիմնականում պատմական հուշարձանների եւ էսքտրիմ տուրիզմի սիրահարներ, այցելում են այդ վանքեր:

Հայաստանի հարեւան ադրբեջանցիները իրենց համար պատմություն են հորինում, իսկ հայոց պատմության վկաներ վանքերն աստիճանաբար կործանվում են:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728