Նրանք զոհվեցին ու հավերժացան…(բանաստեղծություն)

Նրանք զոհվեցին ու հավերժացան…(բանաստեղծություն)

Ապրիլի 2, 16 թվական,

Հայորդիների ժանտ զգացումներ…

Դավադիր ցեղի հերթական ժայթքում,

Հայոց մայրերի լերթ մղձավանջեր…

Հայ արծիվները երբեք քնած չեն,

Եվ միշտ պատրաստ են ցանկացած մարտի,

Անգամ արնաքամ նրանք ունակ են,

Թշնամու զորքին մղել մեծ ջարդի:

27 տարվա այս պատերազմում,

Թշնամին նման նենգ քայլ չէր արել,

Եվ ինչը արեց ապրիլ 2-ին,

Այն իր նենգությամբ ցնցեց աշխարհը:

Պատերազմների թեժ պահին անգամ,

Միշտ էլ գործում է չգրված կանոն.

Շատ սրբություններ անդրժելի են,

Ոտնահարումը՝ սրբապղծություն:

Ազերին դիմակն այդ օրը պատռեց,

Համայն աշխարհին պարզ ազդարարեց,

Որ ինքը պիղծ է, արժեքներից զուրկ,

Պատրաստ աշխարհը անել ունեզուրկ:

Այն, ինչ փորձեցին նրանք այդ օրը,

Դուրս է մարդկության մտքի սահմանից,

Սոված, վիրավոր, նենգ գազանն անգամ

Այդպես չի վարվում իր զոհերի հետ:

Նրանց թվում էր՝ անակնկալը

Ծնկի կբերի հայ առյուծներին,

Քաոս կդարձնեն իրավիճակը,

Եվ ետ կբերեն կորցրած հողերը…

Մեր արծիվները արագ հասկացան,

Որ նրանք կեղտոտ ծուղակ են հյուսել,

Առանց հրաման դիրքավորվեցին,

Կարծես մեր կողմից պլան էր գծվել:

Եղան շատ պահեր, երբ մեկ զինվորը

Կռիվ էր տալիս ողջ ջոկատի դեմ,

Փառք, այս վիճակից արագ դուրս եկան,

Եվ կայունացրին իրենց դիրքերը:

Դժվար է պատմել ողջ կատարվածը,

Որին գնացին մեր առյուծները,

Ցնորք չէ, ի±նչ է, երբ մի առյուծը,

Իր հետ տանում է տասնյակ գյավուրներ:

Այդ 4 օրերին այդպես են կռվել,

Ամենամեծ զենքը՝ զինվորն է եղել,

Ու գիտակցաբար կյանքերը դրել,

Եվ այդ զենքով են թշնամուն հաղթել:

Դա ոչ թե մարտ էր, այլ հերոսամարտ,

Հայ ժողովրդի մի հերոս բանակ…

102-ը հավերժի ճամփորդ,

Ու 102 երկնային զավակ…

Արդ, դարձան ազգի հավերժ լուսատուն,

Ապրեցնող լույսի շտեմարանը,

Նրանց արյամբ է գծվում մեր ճամփան,

Որը տանում է դեպ հավերժություն…

Ազգը ծնկաչոք խոնարհվում է Ձեզ…,

Եվ հպարտանում Ձեր ծով քաջությամբ,

Այդ 4 օրերին հանձնած քննությամբ…

Դարձաք զավակը ամբողջ հայության…

Ավելին. արդեն Տիրոջ զավակն եք,

Ձեզ ուղարկել էր հողը փրկելու,

Սրբորեն արիք Ձեր բաժին ուխտը,

Հազար խոնարհում Ձեր մատղաշ հոգուն…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. samvel says:

    Ճիշտ եք արել, որ փակագծերում գրել եք բանաստեղծություն, թե չէ…

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք