Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսուցչի վերաբերմունքի պատճառով երեխաս այլևս դպրոց գնալ չի ուզում. Քաջարանի 1-ին միջնակարգ դպրոցի ծնող

Փետրվար 10,2018 19:13

Քաջարան քաղաքի 1-ին միջնակարգ դպրոցում սովորողների հանդեպ հոգեբանական և ֆիզիկական բռնության դեպքեր են գրանցվել: Դպրոցի աշակերտների փոխանցմամբ՝ որոշ ուսուցիչներ կոպիտ վերաբերմունք են ցույց տալիս նրանց, նույնիսկ հարվածում:

«Ամենաշատը լարված ենք լինում հայոց լեզվի ուսուցիչ Անահիտ Ոսկանյանի դասերին: Թելադրություններն ու շարադրությունները ցածր է գնահատում. ասում է՝ պետք է սկսենք մասնավոր պարապել, որ բարձր գնահատական ստանանք: Դե, բոլորս էլ գիտենք, որ իր մոտ պետք է պարապենք: Կիսատ արված տնային աշխատանքի դեպքում այնպես է հրել աշակերտին, որ նա ընկել է գետնին»,- պատմում են աշակերտները:

«Մեր օրերում ֆիզիկական բռնության քիչ դեպքեր են գրանցվում դպրոցներում, բայց արդիական խնդիր է մնում հոգեբանական բռնությունը, քանի որ սա առավել բարդ է վերացնել դպրոցներում, մասնավորապես՝ մանկավարժությունից հեռու գտնվող  «ուսուցիչների» աշխատելաոճից: Հոգեբանական բռնությունը ճգնաժամային տարիքում գտնվող ցանկացած մարդու մոտ կարող է ունենալ անդառնալի հետևանք: Այս տարիքում առաջատար գործունեությունը համարվում է հաղորդակցումը, որը պետք է կազմակերպվի առանց ավելորդ սթրեսների և ճնշումների: Ուսուցչի նման պահվածքը կարող է բերել երեխայի ուսումնական գործընթացի խաթարման, ձգտման անկման, ցածր ինքնագնահատականի, հաղորդակցման դժվարությունների, գերհուզականության»,-ասում է հոգեբան, արտ թերապևտ Սոֆյա Հովսեփյանը:

«Հայոց պատմության ուսուցչուհի Նելլի Մելքումյանը դասարանում ունի իր «սիրելիներին»: Ինձ ամենաշատը դա է բարկացնում: Եթե իր սիրելի աշակերտը գրավոր աշխատանքը չի կատարել, ուսուցչուհին «այս անգամ զիջելով» նշանակում է 9, իսկ եթե ես մի օր չանեմ տնայինս կամ մոռանամ տետրս, 2 կստանամ»,-պատմեց մեկ այլ դասարանի աշակերտ: Այնուհետև հավելեց. «Նա մի անգամ հարվածեց մեր դասարանի տղաներից մեկին բոլորիս աչքի առաջ: Հենց գալիս են դասալսման, նա մեզ հետ սկսում է նուրբ ու սիրալիր վարվել: Բայց բոլորս էլ գիտենք, որ բողոքելն իմաստ չունի. մեկ է՝ նա չի պատժվելու»:

Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքը փաստում է, որ յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակ բռնությունից պաշտպանվելու իրավունք: Այս իրավունքը ոտնահարել և նրան ֆիզիկական կամ հոգեբանական բռնության ենթարկել փորձող ցանկացած անձ պետք է պատասխանատվություն կրի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

«Մաթեմատիկայի ուսուցչուհի Վիկտորյա Հայրապետյանը գրատախտակի մոտ երկար մտածելու ժամանակ չի տալիս, մի քանի անգամ հարվածել է և′ տղաներին, և′ աղջիկներին՝ պատասխանը չիմանալու կամ սխալ գրելու համար: Այդքանից հետո չեմ էլ ուզում դպրոց գնալ: Ես միշտ ձգտում եմ չբողոքել, սիրել ուսուցչին, որովհետև այդ դեպքում առարկան էլ կսիրեմ: Բայց մեկ-մեկ չբողոքել չի ստացվում»:

Աշակերտներից մեկի ծնողը պատմեց, որ ուսուցիչների վերաբերմունքի պատճառով երեխան օրվա մեջ լարված է լինում, ագրեսիվ: Չի ցանկանում սովորել դասերը և դպրոց գնալ:

Aravot.am-ը զրուցեց Անահիտ Ոսկանյանի հետ: Նա պնդեց, որ երբևէ ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն ոչ մի աշակերտի վրա չի գործադրել: Ինքը չի դրդել նաև, որ գնան իր մոտ պարապմունքների. «Ես սիրում եմ իմ աշակերտներին, իմ դասերին բոլորը հանգիստ են և միշտ փորձում եմ նրանց հոգեբանորեն հասկանալ»:

Կապ հաստատեցինք նաև Նելլի Մելքումյանի հետ: Նա հրաժարվեց պատասխանել որևէ հարցի: Իսկ Վիկտորյա Հայրապետյանը պատասխանեց, որ իր կարծիքով՝ կատակով երեխային թեթև հրելը չի կարելի համարել բռնություն: Ինքը բոլոր աշակերտներին շատ է սիրում, հույս ունի՝ դա փոխադարձ է: Հոգեբանական բռնություն երբևէ չի գործադրել:

Զարինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ.Գ. Նյութի հրապարակումից հետո մեր աղբյուրներից մեկը հեռախոսազանգով պարզաբանեց, որ ինքը, ասելով, թե Վիկտորյա Հայրապետյանը հարվածում է և′ աղջիկներին, և′ տղաներին, չափազանցրել է: Այսպիսի բան իրականում չկա, Վ. Հայրապետյանը իրենց վրա միայն կատակով է բարկանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. ես ինքս լինելով այս դպրոցի աշակերտս և ինքս լավ ծանոթ լինելով ընկեր Հայրապետյանին կարող եմ վստահ ասել, որ այդ ուսուցչուհին ընդունակ չէ այդպիսի քայլերի: Կխնդրեի աշակերտներին սխալ լուրեր չհրատարակել :

  2. Վեներա says:

    Բոլորը լավ տեղյակ են ,թե ինչպիսի լավ մարդ ու մասնագետ է Ընկեր Հայրապետյանը ,և ես նրա կողմից որևէ բռնության չեմ հավատում ։

  3. Աննա says:

    Ես ինքս լինելով Վիկտորյա Հայրապետյանի աշակերտը ՝ երբեք չեմ տեսել իրենից որևէ բռնություն։ Նա բոլորիս հետ առաջին հերթին եղել է “ՄԱՐԴ ” հետո արդեն ուսուցիչ։ Բոլորս էլ շատ լավ ճանաչում ենք ը.Հայրապետյանին։Նա շատ լավ մասնագետ է, լավ մարդ,ազնիվ ,բարի։ 1000 հոդված էլ լինի ոչ մեկին հակառակը չի համոզի։

  4. Սոնա says:

    Ես ինքս ճանաչում եմ Անահիտ Ոսկանյանին և համոզված եմ որ նա չի չարաշահել իր իրավունքներն և հոյակապ մանկավարժ է։

    • Voskanyani mi xumb ashakertneri koxmic says:

      Ամոթ է, 35 տարվա փորձ ունեցող մանկավարժին նման վերաբերմունք ցույց տալ:Նա աշակերտներին շռայլում է՝ արևս,տղաս,կեցցես,ապրես բառերը…Խստապահանջ լինելը չի նշանակում բռնություն գործել աշակերտի վրա:8 տարի նույն դասարանում եղել է դասղեկ և իր դասավանդած 17 աշակերտները,բոլորն էլ ընդունվել են բարձրագույն հաստատություններ՝բժշկական,տնտեսագիտական,բանասիրական…Էլ չեմ ասում 35 տարիների ուսանած սերունդների մասին:Նա և՛ լավ դասարան է ղեկավարում, և՛ հասկանալի դաս է մատուցում, և՛ ճիշտ է գնահատում,և՛ ըմբռնումով է մոտենում…Սիրված է և՛ ծնողների կողմից,և՛ աշակերտների կողմից…Մրոտելու անհաջող փորձեր են ձեռնարկել:Մենք բոլորս ընկեր Ոսկանյանի կողքին ենք և պատրաստ ենք պատիվ ու հարգանք պահանջել սիրված ուսուցչուհու համար:Նա մեծատառով մարդ է:Մեր ծնողները նույնպես մեզ հետ են պայքարելու:

  5. Anonim says:

    Ընկեր Ոսկանյանը ոչ միայն հոգեբանական և/կամ ֆիզիկական բռնություն է գործադրում, այլ նաև աշակերտներին գնահատում է ոչ ճիշտ՝ խտրականորեն: Միշտ անպատրաստ աշակերտը ստանում է նույն գնահատականը, ինչ որ դրվում է պատրաստ աշակերտին: Մի՞թե աշակերտը պետք է գնահատվի իր ծնողների և/կամ բարեկամների ծանոթությամբ կամ ունեցվածքով: Հուսով եմ գոնե այս կերպ այդ հարցը կգտնի իր լուծումը:

    Իսկ ինչ վերաբերում է Ընկեր Հայրապետյանին, վստահ կարող եմ ասել, որ դա անհեթեթություն է: Նա շատ է սիրում իր բոլոր աշակերտներին և միշտ ընկերական վերաբերմունք է ցուցաբերում նրանց նկատմամբ:

  6. Նելլի Մելքումյանը մեր օրերում սակավ հանդիպող բացառիկ ուսուցչի կերպար է,ում մեջ այդչափ ներդաշնակորեն միաձուլված են անաչառ մարդն ու բանիմաց,հմուտ մանկավարժը:Անուն մրոտելու անհաջող փորձերի փոխարեն լավ կլինի ծնողին և աշակերտին սովորեցնել արժանավոր ուսուցչին գնահատել, ինչպես հարկն է:

  7. Աննա says:

    Հարգելի ծնողներ և աշակերտներ, լավ կլիներ բողոքելու, մեղադրելու, զրպարտելու վրա ժամանակ վատնելու փոխարեն, դասերը սովորեիք ,այդ ժամանակ դուք էլ դժգոհ չէիք լինի ուսուցիչն էլ գոհ կլիներ և կգնահատեր ըստ առժանվույն:Նելի Մելքումյանը այն բացառիկ ուսուցչուհին է ,որը նվիրված է իր գործին և երբեք չէր անտեսի Ձեր աշխատասիրությունն ու ընդունակությունները:Նա շատ է սիրում իր աշակերտներին:

Պատասխանել Voskanyani mi xumb ashakertneri koxmic

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728