Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Փետրվար 11,2018 11:31

Փետրվարի 10-11-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևան քաղաքի Իսակովի պողոտայի և Մ.Մելքոնյան փողոցի խաչմերուկի մոտակայքում այրվել է մոտ 450 քմ խոտածածկույթ, ծառի կուտակված ճյուղեր և եղեգներ, Դաշտաքար-Ուրցաձոր ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 1800 քմ խոտածածկույթ, Սյունիքի մարզի Շաքի գյուղի մոտակայքում՝ մոտ 10 հա, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի թիվ 17 շենքի հարակից սարում՝ մոտ 6000 քմ, Եղվարդ քաղաքի «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտակայքում՝ մոտ 1,3 հա, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Ալավերդյան փողոցի թիվ 83 շինության մոտակայքում՝ մոտ 300 քմ եղեգնուտ, Արարատի մարզի Նորամարգ գյուղ տանող ավտոճանապարհին՝ մոտ 500 քմ խոտածածկույթ, Ռանչպար գյուղի Նոր թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում՝ 1 հա, Լուսառատ գյուղի ուղեկալի մոտակայքում՝ մոտ 4500 քմ խոտածածկույթ և եղեգնուտ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728