Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Բաքվին և Երևանին կոչ են արել զերծ մնալ սադրիչ գործողություններից

Փետրվար 11,2018 22:40

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հաղորդագրություն են տարածել փետրվարի 7-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և փետրվարի 9-ին Երևանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքում:

Երկու մայրաքաղաքներում էլ համանախագահները խորհրդակցություններ են անցկացրել նաև արտաքին գործերի նախարարների հետ: Նրանք նաև այցելել են Լեռնային Ղարաբաղ՝ հանդիպելով այնտեղի դե ֆակտո իշխանությունների հետ, ինչպես նաև այցելել են «հատուկ տարածքներ՝ Զանգելանի, Քուբաթլուի, Աղդամի, Լաչինի և Քելբաջարի շրջաններ»:

Համանախագահներն ընդգծել են 2017թ. հոկտեմբերին Ժնևում, ինչպես նաև ավելի վաղ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած գագաթաժողովում ստանձնած բոլոր հանձնառությունների բարեխիղճ իրագործման  անհրաժեշտությունը: Նրանք նաև խորը մտահոգություն են հայտնել շփման գծում վերջին շրջանում կորուստների կապակցությամբ:

Համանախագահները կողմերին կոչ են արել լրացուցիչ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, ինչպես որ պայմանավորվել էին Ժնևում, և հարգել հրադադարը: Նրանք նաև կոչ են արել կողմերին զերծ մնալ բորբոքիչ հայտարարություններից և սադրիչ գործողություններից:

Համանախագահները վերահաստատել են իրենց հավատարմությունը օգնել կողմերին հակամարտությանը գտնելու խաղաղ լուծում՝ հիմնված Հելսինկյան արձանագրության հիմնարար սկզբունքների, այդ թվում ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշան վրա: Նրանք ողջունել են կողմերի մտադրությունը՝շարունակելու ակտիվ բանակցությունները՝ հաշվի առնելով ներկա ընտրական շրջանը, ասվում է հաղորդագրության մեջ:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728