Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում և Վրաստանում ՄԹ առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատարը փետրվարի 13-14-ին կգտնվի Հայաստանում

Փետրվար 13,2018 12:07

Այսօր Երևան է ժամանել Հայաստանում և Վրաստանում Միացյալ Թագավորության առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդը՝ շարունակելով ուսումնասիրել Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև առևտրի և ներդրումների ծավալների մեծացման հնարավորությունները: 2017թ. սեպտեմբերին իր նշանակումից ի վեր պարոն Փրիթչարդն արդեն երրորդ անգամ է այցելում Հայաստան:

Այցի ընթացքում պրն Փրիթչարդը հանդիպումներ կունենա ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի, Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանի, ինչպես նաև մի շարք գործարարների հետ:

ՄԹ առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատարի առաջին երկու այցերը Հայաստան տեղի են ունեցել 2017թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին: Այդ այցերի ընթացքում պարոն Փրիթչարդն ուսումնասիրել է Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցության հնարավորությունները՝ հանդիպումներ ունենալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի, նախարարների և միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ

Պարոն Փրիթչարդը Հայաստանում և Վրաստանում ՄԹ առևտրի հարցերով հանձնակատար է նշանակվել է վարչապետ Թերեզա Մեյի կողմից, 2017թ. սեպտեմբերի 12-ին: Նրա նշանակումը նշանավորել է տարածաշրջանում բրիտանական կառավարության կողմից երկկողմանի առևտրի և ներդրումների խթանման պատրաստակամությունը:

Առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատարները ՄԹ վարչապետի կողմից նշանակված խորհրդարանականներ են՝ ընտրված քաղաքական սպեկտրի տարբեր ներկայացուցիչներից: Նրանք զբաղվում են մեկ կամ ավելի նորահայտ շուկաներով, որոնցում ՄԹ կառավարությունն առևտրային և ներդրումային հնարավորություններ է տեսնում: Առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատարները աջակցում են տնտեսական աճի խթանմանը՝ հիմնվելով ՄԹ-ի և այդ շուկաների միջև առկա հարաբերությունների վրա և առավելագույնի հասցնելով երկկողմանի առևտուրը:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728